Տրանսֆերային գնագոյացումը Հայաստանում․ Կոնցեռն Դիալոգի թիմի հրապարակումը՝ Lexology Panoramic ուղեցույցում

Տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ Lexology Panoramic-ի նոր ուղեցույցում հրապարակվել է Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանի և կրտսեր իրավաբան Սվետլանա Մկրտչյանի համատեղ հրապարակումը։

Ուղեցույցը (նախկինում՝ Getting the Deal Through) հնարավորություն է տալիս համեմատել 15 իրավազորությունների հիմնական օրենսդրությունը, իրավասու մարմնի, ՏՀԶԿ-ի տրանսֆերային գնագոյացման ուղեցույցները և BEPS նախագծի դերը, տրանսֆերային գնագոյացման մեթոդները, փաստաթղթավորման և հայտարարագրման, ճշգրտումների և կարգավորման, կրկնակի հարկումից ազատման, նախնական գնագոյացման պայմանավորվածության վերաբերյալ տեղական պատկերացումները։

Ուղեցույցում կան նաև անդրադարձեր հատուկ թեմաների, ինչպիսիք են` գործարքների համադրելիությունը, համադրելիության ճշգրտումները, ընկերությունների միջև չնվազեցվող վճարումները, հարկային պարտավորությունների կատարումից խուսափելը, ժամանակավոր ազատումները և նվազեցումները, ինչպես նաև օրենսդրական ոլորտի զարգացման վերջին միտումները։

 

Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/3MFCJkC 

Ամբողջական ուղեցույցը՝ https://www.lexology.com/panoramic/workareas/transfer-pricing 

 

Ծանոթագրություն

Lexology Panoramic-ը (նախկինում՝ Getting the Deal Through) պարբերաբար հրապարակում է համեմատական ուղեցույցներ ավելի քան 150  իրավազորությունների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ, որոնք գրվում են աշխարհի առաջատար իրավաբանների կողմից։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21