Հայաստանում բիզնես գործունեության իրավական կարգավորումները․ Կոնցեռն Դիալոգի hրապարակումը՝ Chambers-ի Global Practice Guides: Doing Business In... 2024-ում
17/09/2024
Chambers and Partners-ը հրապարակել է Global Practice Guides: Doing Business In... 2024 ուղեցույցը, որտեղ Կոնցեռն Դիալոգի թիմը՝ կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը, ավագ գործընկեր Նարինե Բեգլարյանը, գործընկերներ Արթուր Հովհաննիսյանը, Լիլիթ Կարապետյանը, խորհրդատու գործընկեր Սարգիս Կնյազյանը, ավագ իրավաբան Շուշանիկ Ստեփանյանը հեղինակել են Հայաստանում բիզնես գործունեությանն առնչվող իրավական կարգավորումներին վերաբերող բաժինը։
Ուղեցույցը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու իրավական վերջին զարգացումներին օտարերկրյա ներդրումների սահմանափակումների, կորպորատիվ կառավարման, աշխատանքային, հարկային, մրցակցային իրավունքների, մտավոր սեփականության, տվյալների պաշտպանության և նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին։
Doing Business In... 2024 ուղեցույցը, բացի Հայաստանի փորձից, հնարավորություն է տալիս համեմատական տեղեկություններ ստանալ 50 երկրների իրավակարգավորումների վերաբերյալ։
Ծանոթագրություն․ Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։
Յուրաքանչյուր տարի Chambers & Partners-ը թողարկում է աշխարհի տարբեր երկրներում բիզնես գործունեությանն առնչվող հիմնական ոլորտների իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք (Global Practice Guides)՝ համագործակցելով առաջատար իրավաբանների հետ, որոնք ներկայացնում են իրենց երկրների օրենսդրական կարգավորումները և իրավակիրառ պրակտիկան։
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/3MkBXJL
«Doing Business In... 2024»-ին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ` https://gpg-pdf.chambers.com/view/225376828/