Առևտրային վեճերով դատական վարույթները Հայաստանում․ Կոնցեռն Դիալոգի հրապարակումը Lexology-ում
08/10/2024
Lexology Panoramic-ը հրապարակել է Առևտրային վեճերով դատական վարույթների վերաբերյալ ուղեցույցը, որում քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված վեճերի, առանձնապես առևտրային վեճերի կարգավորումները ներկայացրել են Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը և ավագ իրավաբան, փաստաբան Սոֆյա Խառատյանը։
Նրանք անդրադարձել են հայցադիմումների ներկայացման ու պաշտպանական մարտավարության հարցերին, հայցադիմումի ու պատասխանի ներկայացմանը, դատաքննության նախապատրաստության ու դատաքննության անցկացման կանոներին, ինչպես նաև բողոքարկման ու կատարման հարցերին։ Ուղեցույցում քննարկված են վեճերի լուծման այլընտանքային տարբերակները, ինչպես նաև առևտրային վեճերի լուծման առնչությամբ էական նշանակություն ունեցող դատական պրակտիկան։
Ուղեցույցում, բացի Հայաստանի փորձից, հնարավոր է գտնել ևս 17 իրավազորություններին վերաբերող իրավակարգավորումները:
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/3Nf4GQu
Ամբողջական ուղեցույցը՝ https://bit.ly/3Uo3yyj
Ծանոթագրություն
Lexology Panoramic-ը (նախկինում՝ Getting the Deal Through) պարբերաբար հրապարակում է համեմատական ուղեցույցներ ավելի քան 150 իրավազորությունների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ, որոնք գրվում են աշխարհի առաջատար իրավաբանների կողմից։