Ֆինանսական և կորպորատիվ ոլորտներում ունեցած փորձառության համար Կոնցեռն Դիալոգը ներառվել է IFLR1000 2024-ի վարկանիշային ամենաբարձր խմբում
28/10/2024
Հրապարակվել է իրավաբանական ընկերություններին վարկանիշավորող IFLR1000-ի 2024 թվականի ուղեցույցը, որտեղ Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը, որպես ֆինանսական և կորպորատիվ ոլորտներում գործունեություն ծավալող լավագույն իրավաբանական ընկերություններից մեկը Հայաստանում, կրկին ներառվել է ամենաբարձր խմբում (Tier 1)։
Ընկերւթյունն ամենաբարձր խմբում իր տեղը պահպանում է արդեն 7 տարի անընդմեջ. առաջին անգամ ֆինանսական և կորպորատիվ ոլորտի աշխարհի առաջատար իրավաբանական ընկերությունների համար նախատեսված IFLR1000 ուղեցույցում վարկանիշավորվել է 2018 թվականին։
Անհատական վարկանիշավորմամբ բարձր գնահատականի են արժանացել նաև ընկերության կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը և ավագ գործընկեր Նարինե Բեգլարյանը:
IFLR1000-ը ֆինանսական և կորպորատիվ, անշարժ գույքի իրավունքի ոլորտի խոշորագույն ընկերությունների և իրավաբանների ուղեցույց է, որը իրավական ոլորտի ուսումնասիրություններ է իրականացնում սկսած 1990 թ.։ Այն միակ միջազգային ուղեցույցն է, որի վարկանիշավորումը իրականացվում է իրավաբանների և իրավաբանական ընկերությունների՝ ֆինանսական և կորպորատիվ, անշարժ գույքի գործարքների իրավաբանական ուղեկցման գնահատման հիման վրա։
Հետազոտություններն իրականացվում են հետևյալ ուղղություններով` ֆինանսաբանկային ոլորտ, կապիտալի շուկաներ, կորպորատիվ իրավունք և M&A, մասնավոր կապիտալ, նախագծերի մշակում, նախագծերի ֆինանսավորում, վերակազմավորում և անվճարունակություն։
Մանրամասները՝ https://www.iflr1000.com/Firm/Concern-Dialog-Law-Firm-Armenia/Profile/20254#rankings