Թիմի կարողությունների ռազմավարական զարգացում ու մասնագիտական նոր կապեր․ Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր Նարինե Բեգլարյանը մասնակցել է TAG Alliances-ի համաժողովին Պրահայում

Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր Նարինե Բեգլարյանը մասնակցել է TAG Alliances-ի համաժողովին Պրահայում, որը նշանակալի միջոցառում է մասնագիտական համագործակցության խթանման համար:  TAG Alliances-ի միջազգային կոնֆերանսը մեկ հարկի տակ է հավաքում ամբողջ աշխարհում իրավաբանական և հաշվապահական  ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններին։

2009 թ․-ից Tag Alliances միջազգային ցանցին անդամակցելուց հետո, Կոնցեռն Դիալոգը գործընկերների միջոցով ապահովել է իր հաճախորդների կողմից իրավաբանական ծառայությունների ստացումը Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ի մի շարք նահանգերում և  բազմաթիվ այլ երկրներում։

Կոնցեռն Դիալոգը TAGLaw-ին անդամակցող առաջին և միակ ընկերությունն է տարածաշրջանում։ Կոնցեռն Դիալոգը TAGLaw -ին անդամակցում է 15 տարի։

TAG Alliances-ը անկախ մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների աշխարհի խոշորագույն բազմամասնագիտական դաշինքներից է, որի անդամ 290+ ընկերությունները գործում են 110+ երկրներում։ TAG Alliances-ն իր մեջ ներառում է TAGLaw®, TIAG®  և TAG-SP®-ը։ TIAG-ն ավելի քան 115 անկախ հաշվապահական ընկերությունների միջազգային դաշինք է, «TAG-SP»-ն ռազմավարական բիզնես գործընկերների փոխլրացնող միավորում է:

Անկախ իրավաբանական ընկերությունների TAGLaw համաշխարհային դաշինքը հիմնադրվել է 1998 թ.-ին և այսօր աշխարհի հինգ խոշորագույն իրավաբանական դաշինքներից մեկն է։ TAGLaw-ին անդամակցում են բացառապես հեղինակավոր և մասնագիտական բարձր արժեքներով առաջնորդվող ընկերություններ՝ տեղական իրավաբանական շուկայի ծանրակշիռ փորձառությամբ։  TAGLaw®-ն 2023 թվականին Chambers & Partners կազմակերպության կողմից ևս մեկ անգամ արժանացել է «Էլիտար» գլոբալ իրավաբանական դաշինքի կոչմանը՝ իրավական ցանցերին և դաշինքներին շնորհվող ամենաբարձր վարկանիշին։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21