Հանրային և վարչական իրավունքը Հայաստանում․ Կոնցեռն Դիալոգի հրապարակումը՝ Lexology Panoramic-ում
19/11/2024
Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանի և ավագ իրավաբան, փաստաբան Աշոտ Պողոսյանի (որը հոդվածի պատրաստման ժամանակ մեր թիմի անդամ էր) համատեղ հոդվածը՝ նվիրված Հայաստանի վարչական և հանրային իրավունքի օրենսդրությանը և գործնական կիրառությանը, ներառվել է Lexology Panoramic 2025-ում։
Այս համապարփակ ուղեցույցը (նախկինում հայտնի որպես Getting the Deal Through) հնարավորություն է տալիս համեմատել տարբեր երկրների իրավական շրջանակները՝ ներկայացնելով տեղական պատկերացումներ մի շարք կարևոր թեմաների վերաբերյալ, ներառյալ՝ սահմանադրական իրավունքի աղբյուրները, միջազգային իրավունքի դերը, դատական վերանայման մեխանիզմները, պետական գնումները, մարդու իրավունքները, տեղեկատվության ազատությունը և թեմաներին առնչվող արդի միտումները։
Բացի Հայաստանից, ուղեցույցը ներառում է վերլուծություններ նաև 6 այլ իրավազորություններից՝ հեշտացնելով տարբեր իրավական համակարգերի համեմատությունը։
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://dialog.am/storage/files/posts/posts_3199928620631_Armenia_ Administrative_Public_Law.pdf
Ամբողջական ուղեցույցը՝ https://www.lexology.com/panoramic/workareas/administrative-and-public-law
Ծանոթագրություն
Lexology Panoramic-ը (նախկինում՝ Getting the Deal Through) պարբերաբար հրապարակում է համեմատական ուղեցույցներ ավելի քան 150 իրավազորությունների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ, որոնք գրվում են աշխարհի առաջատար իրավաբանների կողմից։