Կոռուպցիայի դեմ պայքարը Կառավարությունների ու բիզնեսների համատեղ ջանքերի մեկտեղմամբ․ Արամ Օրբելյանը մասնակցել է Փարիզում կայացած OECD-ի Բիզնեսի անվտանգության խմբի հանդիպմանը
28/11/2024
Կոնցեռն Դիալոգի Կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը մասնակցել է Փարիզում անցկացված Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Բիզնեսի Անվտանգության Խմբի (Business Integrity Group- BIG) հանդիպմանը։ Հեղինակավոր միջոցառումը համախմբել է միջազգային առաջնորդներին՝ քննարկելու «Կառավարության դերը բիզնեսի բարեվարքությունը խթանելու և ապահովելու գործում» թեման։
Միջոցառումը կազմակերպվել է OECD-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի կողմից և միավորել ներկայացուցիչներ ընկերություններից, բիզնես ասոցիացիաներից, պետական հաստատություններից և միջազգային կազմակերպություններից։ Երկու օրվա ընթացքում մասնակիցներն ունեցել են թեմատիկ քննարկումներ՝ ուղղված էթիկական բիզնես պրակտիկաների զարգացմանը և կառավարությունների ու բիզնեսի միջև համագործակցության ամրապնդմանը։
Միջոցառումն ընդգրկել է նաև ինտերակտիվ ձևաչափեր, ներառյալ թեմատիկ քննարկումներ ու ցանցային հնարավորություններ, որոնք նպաստել են ոլորտների միջև փորձի փոխանակմանը և նորարարական մոտեցումների ներկայացմանը։ Հիմնական նիստերը դիտարկել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ կորպորատիվ լավ վարքագիծը խրախուսելու մոտեցումները և կառավարությունների ու բիզնեսի միջև ավելի ամուր համագործակցության հաստատումը կոռուպցիայի դեմ պայքարում։