Կոնցեռն Դիալոգի թիմի անդամները նոր ձեռքբերումներ են արձանագրել հաշտարարության ոլորտում

 Կոնցեռն Դիալոգի թիմի անդամներն ակտիվորեն ներգրավված են Հայաստանում հաշտարարության ոլորտի զարգացման գործում, որի արդյունքը հաշտարարության ոլորտում վերջերս արձանագրված ձեռքբերումներն են։ Մասնավորապես, ընկերության ավագ իրավաբան, փաստաբան Անի Համբարձումյանն ընտրվել է Հայաստանի Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի անդամ, իսկ ավագ իրավաբան, փաստաբան Սոֆյա Խառատյանը նշանակվել է նույն կազմակերպության նախագահի տեղակալ։

Կոնցեռն Դիալոգը շնորհավորում է Սոֆյային և Անիին մասնագիտական նոր ձեռքբերումների առթիվ՝ համոզված լինելով, որ իրենց գործունեությամբ և ակտիվ մասնակցությամբ նպաստելու են ոլորտի զարգացմանն ու ընկերության հիմնական արժեքների տարածմանը։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21