Ուղեցույց Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ. Կոնցեռն Դիալոգի հրապարակումը Thomson Reuters-ում

Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը, ավագ գործընկեր Նարինե Բեգլարյանը, գործընկերներ Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Կարապետյանը, խորհրդատու գործընկեր Սարգիս Կնյազյանը և ավագ իրավաբան Շուշանիկ Ստեփանյանը Thomson Reuters-ի Practical Law հարթակում հրապարակել են համապարփակ ուսումնասիրություն Հայաստանի բիզնես միջավայրի իրավական կարգավորումների վերաբերյալ։

Հրապարակումը ներառում է ներդրումային հնարավորությունները, հարկային արտոնությունները, մրցակցության կարգավորումները, մտավոր սեփականության պաշտպանությունը, տվյալների գաղտնիությունը և աշխատանքային օրենսդրությունը։

Ուղեցույցը տեղեկատվական աղբյուր է ձեռնարկատերերի և ներդրողների համար, որոնք ցանկանում են մուտք գործել Հայաստանի շուկա։ Ուղեցույցի ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ՝ uk.practicallaw.tr.com/8-638-0858։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21