Կոնցեռն Դիալոգը կրկին միանձնյա առաջատար է (Band 1) հայաստանյան իրավաբանական ընկերությունների վարկանիշավորման շարքում․ հրապարակվել է Chambers Global 2025-ը
14/02/2025
Փետրվարի 14-ին հրապարակվել է Chambers Global 2025-ի վարկանիշավորման աղյուսակը, ըստ որի՝ ընդհանուր բիզնես իրավունքի ոլորտում Կոնցեռն Դիալոգը պահպանել է ամենաբարձր՝ Band 1 վարկանիշը հայաստանյան իրավաբանական ընկերությունների շարքում։
Կարևոր է նշել, որ վարկանիշավորումը կատարվում է իրավաբանական ընկերությունների ներկայացրած տեղեկատվության, ինչպես նաև Chambers and Partners-ի անկախ փորձագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա։ Փորձագետները հաշվի են առնում հանրային աղբյուրներում առկա բոլոր ուսումնասիրությունները, հաճախորդների և շուկայի մասնակիցների կարծիքներն ու դիտարկումները և մի շարք այլ չափորոշիչներ։
Առանձին մասնագետների վարկանիշավորվումը նույնպես կատարվում է համաձայն նույն խիստ մասնագիտական հետազոտությունների․ հաշվի են առնվում նրանց իրավական գիտելիքները, փորձը, հաճախորդների հետ աշխատանքը և այլ օբյեկտիվ չափանիշներ։
Ծանոթագրություն։ Chambers and Partners-ն առաջատար անկախ իրավաբանական հետազոտական ընկերությունն է, որը գործում է 200 իրավասություններում: Նրանք տրամադրում են մանրամասն վարկանիշներ և տեղեկություններ աշխարհի առաջատար իրավաբանների և իրավաբանական ընկերությունների մասին:
Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից կազմված փորձագիտական խմբի՝ մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացված եզրակացության հիման վրա։