Կոնցեռն Դիալոգի գործընկեր Լիլիթ Կարապետյանը դասընթաց է վարել պայմանագրային իրավունքի, արբիտրաժի և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների մասին
21/02/2025
Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը դասախոսել է Միջազգային մասնավոր իրավունքի և վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներին նվիրված միջոցառմանը (Winter Cohort 2025), որը կազմակերպվել էր Resolve Academy-ի կողմից։
Նա խոսել է «Ազգային համակարգերի համեմատական վերլուծություն» թեմայով իտալացի երկու փորձագետների հետ` Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Միքել Անջելո Լուպոյի և Կիարա Ազարոնիի հետ՝ յուրաքանչյուրը ներկայացնելով իր երկրի իրավական համակարգը։
Սեմինարի ժամանակ կենտրոնացել են հայաստանյան և իտալական իրավական համակարգերի համեմատական վերլուծության վրա՝ իրավունքի և վեճերի լուծման որոշ հարցերի շուրջ, ներառյալ՝ պայմանագրային իրավունքը և կողմերի ինքնավարությունը միջազգային համաձայնագրերում, արբիտրաժային պրակտիկաները, ազգային դատարանների դերն արբիտրաժում, դատական համակարգերի կառուցվածքը, իրավազորությունն անդրսահմանային վեճերում և այլն։