Անի Համբարձումյանը փաստաբանների համար դասընթաց է վարել հաշտարարության վերաբերյալ

Կոնցեռն Դիալոգի ավագ իրավաբան, փաստաբան Անի Համբարձումյանը փետրվարի 19-ին ՀՀ փաստաբանների պալատում վերապատրաստման դասընթաց է վարել հաշտարարության վերաբերյալ։

Արբիտր և արտոնագրված հաշտարար Անի Համբարձումյանը փաստաբաններին է ներկայացրել հաշտարարության էությունը և գործընթացը, խոսել պարտադիր հաշտարարության մասին, ինչպես նաև քննարկել պրակտիկ խնդիրներ։

Նշենք, որ Կոնցեռն Դիալոգի թիմի անդամներն ակտիվորեն ներգրավված են Հայաստանում հաշտարարության ոլորտի զարգացման գործում, իսկ մասնավորապես՝ Անի Համբարձումյանը հանդիսանում է նաև Հայաստանի Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի անդամ։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21