TAGLaw-ն, որին անդամակցում է Կոնցեռն Դիալոգը, Chambers & Partners-ի կողմից ստացել է իրավական ցանցերին և դաշինքներին շնորհվող ամենաբարձր վարկանիշը՝ «Էլիտար- Band 1»
06/03/2025
Chambers & Partners-ը TAGLaw®-ին (Անկախ իրավաբանական ընկերությունների դաշինք), որին անդամակցում է Կոնցեռն Դիալոգը 2009 թվականից, կրկին արժանացրել է «Էլիտար Band 1» կոչմանը՝ իրավական ցանցերին և դաշինքներին շնորհվող ամենաբարձր վարկանիշին։ TAGLaw-ն արդեն 12 տարի անընդմեջ արժանանում է Chambers & Partners-ի «Էլիտար» վարկանիշին, որը 2013-ից գնահատում է ցանցերն ու դաշինքները։ Վերջին հինգ տարիներին այն դասվում է նաև «Band 1» կատեգորիայում՝ 2020-ին վարկանիշային համակարգի ընդլայնումից հետո։
«Էլիտար» կարգավիճակի համար ցանցեր և դաշինքներ ընտրելիս Chambers & Partners կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում անդամ իրավաբանական ընկերությունների և նրանց կողմից հաճախորդներին մատուցված ծառայությունների որակին, նրանց համաշխարհային հասանելիությանը և այն արժեքներին, որոնք Դաշինքը տրամադրում է իր անդամ ընկերություններին:
Նույն ուղեցույցում (Chambers Global 2025), ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը պահպանել է ամենաբարձր վարկանիշային խումբը (խումբ 1)․ ընկերությունը միանձնյա առաջատարն է հայաստանյան իրավաբանական ընկերությունների վարկանիշային աղյուսակում։
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը տարածաշրջանում առաջին և միակ փաստաբանական գրասենյակն է, որը TAGLaw-ի անդամ է: Ընկերությունը ցանցին միացել է 2009 թվականին։ Անդամակցությունը ցանցին և ակտիվ մասնակցությունը Դաշինքի կողմից կազմակերպվող ամենամյա համաժողովներին և այլ միջոցառումներին թույլ են տալիս ընկերություններին անձամբ ճանաչել փաստաբանների և հարկային փորձագետների անդամներին գործնականում ամբողջ աշխարհից և օգտագործել նրանց ծառայություններն ավելի մեծ վստահությամբ և համագործակցության և փոխադարձ վստահության ավելի բարձր մակարդակով: Նախկինում, Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն օգտագործել է ցանցի և անդամների հնարավորությունները՝ ծառայություններ մատուցելով իր հայ հաճախորդներին Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Դանիայում, ԱՄՆ մի շարք նահանգներում, Բուլղարիայում և Էստոնիայում (ինչպես գործարքների, այնպես էլ դատավարությունների ոլորտներում) և շարունակում է ընդլայնել իր արտաքին ծառայությունների աշխարհագրական շրջանակը։
TAG Alliances®-ի մասին
TAG Alliances-ը բաղկացած է երեք ստորաբաժանումներից՝ TAGLaw®, TIAG® (միջազգային հաշվապահական խումբ) և TAG-SP®:
TAGLaw-ն ունի համաշխարհային տարածում 90-ից ավելի երկրներում՝ ընդգրկելով ավելի քան 160 առաջատար ընկերություններ, որոնք իրավաբանական ծառայություններ են մատուցում սկսած «Fortune 5000» ընկերությունից և առաջատար ՓՄՁ-ներից մինչև ակտիվ գործունեություն ծավալող անհատներ: TAGLaw-ի անդամներից ավելի քան 100-ը ստացել են անհատական վարկանիշներ և մրցանակներ Chambers & Partners կազմակերպության կողմից: Ունենալով մեծ փորձառություն տասնյակ ոլորտներում և բազմաթիվ ոլորտային սեկտորներում՝ TAGLaw-ն իր անդամների հաճախորդներին առաջարկում է լայն հնարավորություններ։
Այս կարողությունն ընդլայնվում է իր քույր դաշինքների հաշվապահական ընկերությունների (TIAG®) և ռազմավարական գործընկերների (TAG-SP®) հետ TAGLaw-ի եզակի հարաբերությունների շնորհիվ, որոնք ապահովում են բացառիկ բազմամասնագիտական ծառայություններ և մրցակցային առավելություն աշխարհագրական սահմանները հատող ձեռնարկություններին: TIAG-ն ավելի քան 115 անկախ հաշվապահական ընկերությունների միջազգային դաշինք է: «TAG-SP»-ն ռազմավարական բիզնես գործընկերների փոխլրացնող միավորում է:
TAG Alliances-ն անփոփոխ կերպով համարվում է հաշվապահական և իրավաբանական ընկերությունների աշխարհի լավագույն 10 դաշինքներից մեկը: Դաշինքի անդամները տրամադրում են իրավական, հաշվապահական, ֆինանսական և բիզնեսի աջակցության ծառայություններ ամբողջ աշխարհում՝ սպասարկելով տասնյակ հազարավոր հաճախորդների արդյունաբերության և առևտրի բոլոր ոլորտներից: Նրանք ունեն մոտ 17000 մասնագետներ 290 անդամ ընկերություններում և ավելի քան 750 գրասենյակներ 105 երկրներում։