Փարիզի արբիտրաժային շաբաթվա շրջանակում Լիլիթ Կարապետյանը մասնակցել է Այ-Սի-Սի-ի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի նիստին

Փարիզի արբիտրաժային շաբաթվա շրջանակում Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը, ով նաև Միջազգային առևտրային պալատի (Այ-Սի-Սի) հայաստանյան ազգային կոմիտեի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի նախագահն է, մասնակցել է Այ-Սի-Սի-ի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի նիստին՝ որպես հայաստանյան պատվիրակ։

Միջոցառումը, որին մասնակցում են մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, հարթակ է նոր կապեր հաստատելու, հեղինակավոր խոսնակների ելույթները լսելու և միջազգային արբիտրաժի ապագայի մասին խոսելու։

Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման ոլորտի խնդիրները, ինչպես նաև ICC արբիտրաժային կանոնների հերթական վերանայումը, որը նախատեսված է 2026 թվականին։

Պաշտոնական տվյալներով՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 600 մասնակից, իսկ 300-ն առցանց ձևաչափով են մասնակցել։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21