Կոնցեռն Դիալոգի գործընկեր Լիլիթ Կարապետյանը դատախաղում հանդես է եկել որպես Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմի մարզիչ
30/04/2025
Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանն արբիտրաժային դատախաղի շրջանակում հանդես է եկել որպես Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմի մարզիչ։
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Իրավագիտության մագիստրոսի (LL.M.) ծրագրի այլընտրանքային վեճերի լուծման (ADR) կլինիկայի կազմակերպած 11-րդ ամենամյա արբիտրաժային խաղ-մրցույթը եզակի հնարավորություն է Երևանից և մարզերից մասնակցող ուսանողներին համար։
Նրանք դատախաղի ժամանակ հնարավորություն են ունեցել ձեռք բերելու գիտելիքներ և գործնական հմտություններ վեճերի այլընտրանքային լուծման վերաբերյալ, զարգացնելու հռետորական ունակություններ, ինչպես նաև ստանալու մասնագիտական ուղորդում գործող արբիտրներից, դատավորներից և իրավաբաններից։