Կոնցեռն Դիալոգին է միացել փաստաբան, ի․գ․ թ․ Լևոն Գևորգյանը՝ որպես խորհրդատու գործընկեր

Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Լևոն Գևորգյանը միացել է Կոնցեռն Դիալոգի թիմին՝ որպես խորհրդատու գործընկեր։

Լևոն Գևորգյանն իրավունքի ոլորտում ունի ավելի քան 15 տարվա մասնագիտական փորձ, նա զբաղեցրել է իրավաբանական տնօրենի և ղեկավար պաշտոններ միջազգային խոշոր ընկերություններում և առաջատար խորհրդատվական կազմակերպություններում։

Նա մասնագիտացած է ՏՏ, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, բանկային և ֆինանսական համակարգի, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտներում իրավաբանական ծառայությունների մատուցման գործում։

Լևոն Գևորգյանն ունի արտասահմանյան ներդրողներին ու հայկական բիզնեսներին խորհրդատվություն տրամադրելու մեծ փորձառություն՝ ներառյալ կորպորատիվ, բիզնես, մրցակցային, հարկային, պայմանագրային, մտավոր սեփականության և այլ ուղղություններով։

Նա 2019 և 2020 թթ․Legal500 վարկանիշավորող ընկերության կողմից ներառվել է «Next generation lawyer» անվանակարգում է, ինչպես նաև International Financial Law Review 1000 (IFLR1000)-ի կողմից ճանաչվել է որպես «Highly Regarded» մասնագետ միաժամանակ և՛ բանկային, և՛ M&A-ի անվանակարգերում։

Որպես Հայաստանի Հանրապետության Կառավարության իրավաբան և/կամ խորհրդատու՝ ներգրավված է եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում տեղի ունեցած մի շարք միջազգային դատական վարույթներում։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21