Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը դարձել է ընկերության ավագ գործընկեր
08/05/2025
Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը մասնագիտական նոր առաջխաղացում է ունեցել՝ դառնալով ընկերության ավագ գործընկեր:
Նա իր մասնագիտական գիտելիքներով ու փորձով մեծ ներդրում է ունեցել և ունի ընկերության զարգացման գործում:
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը շնորհակալություն է հայտնում ընկերության մյուս գործընկերներին և հաճախորդներին, որոնք բարձր են գնահատել Արթուր Հովհաննիսյանի աշխատանքը, քանի որ այդ գնահատականն ու վստահությունը մեծ դեր են ունեցել նրա մասնագիտական առաջխաղացման հարցում:
Արթուր Հովհաննիսյանն ընկերությունում ղեկավարում է ընդհանուր վարչական իրավունքի և վարչական դատավարության, հարկային իրավունքի, ինչպես նաև իրավական նախագծերի մշակման և խորհրդատվության (GR) ուղղությունները։ Նրա աշխատանքը ներառում է ինչպես խորհրդատությունն այդ ոլորտներում, այդպես էլ դատական ու վարչական մարմիններում ներկայացուցչությունը։ Ունի փաստաբանական գործունեության արտոնագիր 2013 թվականից։ Կոնցեռն Դիալոգի թիմին է միացել 2019 թվականին։
Մինչ այդ՝ 14 տարի, Արթուր Հովհաննիսյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արդարադատության նախարարությունում, այդ թվում՝ եղել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։
3 տարի աշխատել է նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ։