«Խաղի կանոնները պետք է ճիշտ սահմանել». Կոնցեռն Դիալոգի կորպորատիվ իրավունքի թիմը կօգնի նվազեցնել ռիսկերը
21/05/2025
«Եթե մի քանի բաժնետեր/մասնակից ունեցող ընկերությունում «խաղի կանոններն» ի սկզբանե ճիշտ չձեւակերպվեն եւ չարձանագրվեն, հետագայում դրանք կարող են կանգնել լուրջ խնդիրների առաջ», - ասում է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը:
Նա ղեկավարում է ընկերության կորպորատիվ իրավունքի եւ կորպորատիվ վերակազմակերպումների (M&A) պրակտիկան, ինչպես նաեւ՝ բանկային իրավունքի եւ կապիտալի շուկաների, անձնական տվյալների պաշտպանության ուղղությունները։
Banks.am-ի հետ զրույցում Նարինե Բեգլարյանը պատմել է կորպորատիվ իրավունքի ոլորտում ընկերությունների ռիսկերի մասին ու ներկայացրել ծառայությունները, որոնք կարող են հասցնել դրանք նվազագույնի: