Սարգիս Կնյազյանն ու Եվգենյա Նիկողոսյանը ներկայացրել են Կոնցեռն Դիալոգ-ը INTA-ի տարեկան ժողովին

Կոնցեռն Դիալոգի ներկայացուցիչներ Սարգիս Կնյազյանն ու Եվգենյա Նիկողոսյանը ներկայացրել են Հայաստանը մտավոր սեփականության ոլորտում աշխարհի ամենամեծ հավաքին՝ INTA-ի տարեկան ժողովին, որը կայացել է «The Business of IP» խորագրի ներքո ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում։
Միջոցառումը համախմբել է ավելի քան 10,000 մասնակից՝ մտավոր սեփականության ոլորտի մասնագետներ, գործարարներ, պետական պաշտոնյաներ, դատավորներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Եռօրյա միջոցառման ժամանակ տեղի են ունեցել 50-ից ավելի կրթական քննարկումներ՝ երեք հիմնական ուղղություններով՝ Իրավունքի և քաղաքականության, Բիզնեսի և տեխնոլոգիաների, ինչպես նաև Մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման։ Միջոցառումը բացառիկ հնարավորություններ է ընձեռել նաև բիզնես կապերի ստեղծման և գործընկերային համագործակցությունների ամրապնդման համար։

Կնյազյանի ու Նիկողոսյանի մասնակցությունը INTA-ի տարեկան համաժողովին ընդգծում է Կոնցեռն Դիալոգի հանձնառությունը մտավոր սեփականության ոլորտի ծառայությունների ընդլայնման գործում, որը տեղի է ունեցել ոլորտում մասնագիտացած Կնյազյան ընդ Փարթնրսի հետ միավորումից հետո։

Նշում.

INTA-ն ՄՍ ոլորտի պրոֆեսիոնալների և բրենդերի իրավատերերի համաշխարհային ասոցիացիա է, որին անդամակցում են 6,700 կազմակերպություններ աշխարհի 185 երկրներից: INTA-ն ներկայացնում է մոտ 37,000 ՄՍ ոլորտի մասնագետներ, ապրանքային նշանների իրավատերեր: INTA-ի համայնքի անդամներ են նաև տարբեր երկրների ՄՍ ոլորտի պետական մարմիններ, դասախոսներ և ուսանողներ:

Ի լրումն բազմաթիվ այլ միջոցառումների և հանդիպումների INTA-ի տարեկան ժողովը ՄՍ ոլորտի ներկայացուցիչների և բրենդերի իրավատերերի ամենա մեծ միջոցառումն է աշխարհում:

Կոնցեռն Դիալոգը INTA-ին անդամակցում է 2024թ.-ից

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21