Իրավաբանական անձանց վերակազմակերպումը․ Կոնցեռն Դիալոգի հրապարակումը՝ Lexology Panoramic ուղեցույցում
12/06/2025
Իրավաբանական անձանց վերակազմակերպմանը վերաբերող Lexology Panoramic-ի նոր ուղեցույցում հրապարակվել է Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանի, իրավաբան, փաստաբան Անի Մկրտումյանի և իրավաբանի օգնական Թամարա Ղազարյանի հոդվածը։
Panoramic ուղեցույցում քննարկվել են այնպիսի թեմաներ (նախկինում՝ Getting the Deal Through), ինչպիսիք են՝ իրավաբանական անձանց վերակազմակերպման իրավական և կարգավորող դաշտը, վերակազմակերպումների հաճախականությունը, նախապատրաստական, աշխատանքային, ֆինանսավորման և այլ կարևոր հարցեր, հաշվապահական և հարկային կարգավորումները, անհրաժեշտ համաձայնությունները, ակտիվների կարգավիճակը, վերակազմակերպման ընթացակարգերը և այլն։
Ուղեցույցը հնարավորություն է տալիս ծանոթանալու թեմայի վերաբերյալ 13 իրավազորությունների կարգավորումներին։
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://rb.gy/efezsj
Ամբողջական ուղեցույցը՝ https://rb.gy/ay4ab8
Ծանոթագրություն․
Lexology Panoramic-ը (նախկինում՝ Getting the Deal Through) պարբերաբար հրապարակում է համեմատական ուղեցույցներ ավելի քան 150 իրավազորությունների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ, որոնք գրվում են աշխարհի առաջատար իրավաբանների կողմից։