Ներդրումային հնարավորություններից մինչև ԱԲ-ի կիրառությունն իրավաբանի աշխատանքում․ Կոնցեռն Դիալոգը մասնակցել է TAG Alliances-ի տարածաշրջանային հանդիպմանը Կիպրոսում

Կոնցեռն Դիալոգի բաժնետեր-գործընկերներ Արամ Օրբելյանը, Նարինե Բեգլարյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լիլիթ Կարապետյանը Կիպրոսում մասնակցել են TAG Alliances-ի հանդիպմանը, որը նշանակալի միջոցառում է մասնագիտական համագործակցության խթանման համար:  TAG Alliances-ի տարածաշրջանային կոնֆերանսը մեկ հարկի տակ է հավաքել իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններին։

Քննարկմանը մանրամասն ներկայացվել է Կիպրոսի գործարար միջավայրը, ներդրումների և գործարարությամբ զբաղվելու խթանները, ներառյալ՝ կինոարտադրությանը («Olivewood») տրամադրվող հարկային և այլ արտոնությունները, մտավոր սեփականության կառավարման հնարավորությունները (IP Box), փոխադրումների կիրառման հետ կապված հարկային արտոնությունները և այլն:

Առանձին անդրադարձ է կատարվել արհեստական բանականության  կիրառությանը և առկա հնարավորություններին իրավաբանի աշխատանքում։

Հանդիպմանը ներկայացվել են նաև համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները և նոր հնարավորությունները, համագործակցության տարբերակները: 

2009 թ․-ից Tag Alliances միջազգային ցանցին անդամակցելուց հետո, Կոնցեռն Դիալոգը գործընկերների միջոցով ապահովել է իր հաճախորդների կողմից իրավաբանական ծառայությունների ստացումը Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ի մի շարք նահանգներում և  բազմաթիվ այլ երկրներում։

Կոնցեռն Դիալոգը TAGLaw-ին անդամակցող առաջին և միակ ընկերությունն է տարածաշրջանում։ Կոնցեռն Դիալոգը TAGLaw -ին անդամակցում է 15 տարի։

TAG Alliances-ը անկախ մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների աշխարհի խոշորագույն բազմամասնագիտական դաշինքներից է, որի անդամ 290+ ընկերությունները գործում են 110+ երկրներում։ TAG Alliances-ն իր մեջ ներառում է TAGLaw®, TIAG®  և TAG-SP®-ը։ TIAG-ն ավելի քան 115 անկախ հաշվապահական ընկերությունների միջազգային դաշինք է, «TAG-SP»-ն ռազմավարական բիզնես գործընկերների փոխլրացնող միավորում է:

Անկախ իրավաբանական ընկերությունների TAGLaw համաշխարհային դաշինքը հիմնադրվել է 1998 թ.-ին և այսօր աշխարհի հինգ խոշորագույն իրավաբանական դաշինքներից մեկն է։ TAGLaw-ին անդամակցում են բացառապես հեղինակավոր և մասնագիտական բարձր արժեքներով առաջնորդվող ընկերություններ՝ տեղական իրավաբանական շուկայի ծանրակշիռ փորձառությամբ։  TAGLaw®-ն 2023 թվականին Chambers & Partners կազմակերպության կողմից ևս մեկ անգամ արժանացել է «Էլիտար» գլոբալ իրավաբանական դաշինքի կոչմանը՝ իրավական ցանցերին և դաշինքներին շնորհվող ամենաբարձր վարկանիշին։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21