Oտարերկրյա ներդրումները Հայաստանում. Կոնցեռն Դիալոգի համապարփակ ուղեցույցը՝ Legal500-ում
23/01/2025
Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը, իրավաբան, փաստաբան Անի Մկրտումյանի և կրտսեր իրավաբան Կիմա Դավոյանի հետ համատեղ հեղինակել են Legal500-ի Investing In ուղեցույցի Հայաստանին վերաբերող բաժինը։
Ուղեցույցում ներկայացրել են Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ՝ անդրադառնալով պետական հաստատումներին և պահանջներին, օտարերկրյա ուղղակի ներդրումների հնարավորություններին, գործարքների դադարեցման, հարկային հետևանքների և ներդրողների համար այլ կարևոր հարցերին։
Բացի Հայաստանի փորձից, Investing In-ի ուղեցույցում ներառված է 30 այլ երկրների իրավակարգավորումները, ինչը հնարավոր է դարձնում տարբեր երկրների իրավական շրջանակների և ներդրումային հնարավորությունների համեմատական ուսումնասիրությունը։
Ծանոթագրություն․
The Legal 500-ը հարթակ է, որը շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների և իրավաբանների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրերի վրա։
Այն նաև ամենատարբեր իրավական ռեսուրսներ է տրամադրում իրավաբանական հանրույթին՝ ամեն տարի թողարկելով աշխարհի տարբեր երկրների օրենսդրական և իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք՝ Country Comparative Guides-ը՝ համագործակցելով այդ երկրների առաջատար իրավաբանների հետ։
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ Download PDF
The Legal 500 հարթակում հրապարակված համեմատական ուղեցույցն ամբողջությամբ՝ Visit Legal500