Բիզնես մտքեր, իրավական լուծումներ․ Կոնցեռն Դիալոգի թիմը Sevan Startup Summit-ում էր
29/07/2025
Նոր կապեր, նոր հնարավորություններ
Կոնցեռն Դիալոգի թիմը մասնակցեց Sevan Startup Summit-ին՝ ներկայացնելով իր փորձը։ Մեր մասնակցությունն արժեքավոր էր նաև նոր կապերի ստեղծման ու գործընկերության հնարավորությունների առումով։ Հանդիպեցինք ստարտափների, բիզնեսի, տեխնոլոգիական ու խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկեցինք համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները։
Մեր գործընկեր կառավարիչ Արամ Օրբելյանն այս տարի ևս հանդես եկավ որպես խոսնակ և մենթոր՝ մասնակցելով One-on-One Mentoring Session և Campfire Talk ձևաչափերին։ Նա անդրադարձավ հետևյալ թեմաներին․
- Ինչպես վերլուծել և կանխատեսել իրավական ռիսկերը,
- Ինչպես ձևավորել ներդրողների վստահություն,
- Ինչպես կիրառել միջազգային իրավունքը նոր շուկաներ մուտք գործելիս։
Մենթորշիփ և քննարկումներ
Մենթորական հանդիպումների ժամանակ քննարկեցինք սկսնակ և զարգացող, այդ թվում՝ իրավաբանական ընկերությունների համար ծառայություններ մատուցող ստարտափների բիզնես մոդելները։ Առանձնացվեցին մի շարք առանցքային թեմաներ․
- Ինչպես ճիշտ հավաքագրել ու պահպանել անձնական տվյալները՝ խուսափելով տուգանքներից,
- Ինչպես կառուցել իրավական հարաբերություններ հաճախորդների հետ՝ կանխելու վեճերը,
- Ինչպես ապահովել տեղեկատվության անվտանգությունը և պաշտպանվել կիբեռսպառնալիքներից,
- Ինչպես հստակեցնել համահիմնադիրների փոխհարաբերությունները՝ կոնֆլիկտ չառաջացնելու համար,
- Ինչ փաստաթղթեր են պետք ներդրումային փուլում՝ հաջող բանակցությունների համար։
Քննարկումների ժամանակ կարևորվեց նաև հարցը՝ ստարտափի որ փուլում ներգրավել իրավաբանի, և որ ռիսկերը կանխարգելել հնարավորինս շուտ։
Campfire Talk՝ բաց զրույցների երեկո
Երեկոյան կայացած Campfire Talk-ը դարձավ ինտերակտիվ զրույցի հարթակ։ Հարց ու պատասխանի ձևաչափով մասնակիցները ստացած մասնագիտական խորհուրդներ, թե ինչպես կարելի է կառավարել իրավական ռիսկերը բիզնեսի տարբեր փուլերում։
Հիշեցնենք, որ Կոնցեռն Դիալոգը ստարտափներին առաջարկում է համապարփակ աջակցություն՝ սկսած իրավական խորհրդատվությունից մինչև խորացված վերլուծություն-ուսումնասիրություններ և երկարաժամկետ գործընկերություն։