Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր Արթուր Հովհաննիսյանը մասնակցել է TAG Alliances-ի միջազգային համաժողովին
30/10/2025
Բեռլինում կայացած համաժողովը համախմբել էր աշխարհի տարբեր երկրների առաջատար իրավաբանական և խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների՝ քննարկելու համաշխարհային փոփոխությունների ազդեցությունը մասնագիտական ծառայությունների ոլորտի վրա։
Քննարկումների շրջանակում անդրադարձ կատարվեց գլոբալ աշխարհակարգի նոր իրողություններին, մասնագիտական ռիսկերին և հնարավորություններին, արհեստական բանականության կիրառմանը իրավաբանական և ֆինանսական ծառայություններում, մտավոր սեփականության պաշտպանությանն ու միջազգային իրավական գործառույթների սահմանափակումների հաղթահարման փորձին։
TAGLaw համաշխարհային դաշինքին անդամակցում են բացառապես հեղինակավոր, բարձր պրոֆեսիոնալ արժեքներով առաջնորդվող ընկերություններ։ Կոնցեռն Դիալոգը տարածաշրջանում TAGLaw-ի առաջին և միակ անդամն է՝ 2010 թվականից։
 
                         
                        .png) 
                        .png)