Հայաստանի տեխնոլոգիական և արտապատվիրակման շուկան Chambers Global Practice Guides-ում

Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր Նարինե Բեգլարյանի և նախկին աշխատակից, իրավաբան Անահիտ Ալոյանի կատարած վերլուծությունը ներառվել է Chambers and Partners-ի «Technology & Outsourcing 2025» գլոբալ ուղեցույցում։ Նշենք, որ Անահիտ Ալոյանն այժմ սովորում է Լոնդոնի University College London (UCL) համալսարանում։

Վերլուծությունը ներառում է Հայաստանի տեխնոլոգիական և արտապատվիրակման շուկայի հիմնական ասպեկտները.

  • Շուկայի դինամիկա
  • Կարգավորող միջավայր
  • Պայմանագրային կարգավորում
  • Տվյալների պաշտպանություն

Ուղեցույցը ներկայացնում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի իրավական դաշտի համապատասխանությունը միջազգային չափանիշներին և ապահովում արժեքավոր տեղեկատվություն միջազգային ներդրողների և բիզնեսների համար։

 

Ծանոթագրություն Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։

Յուրաքանչյուր տարի Chambers & Partners-ը թողարկում է աշխարհի տարբեր երկրներում բիզնես գործունեությանն առնչվող հիմնական ոլորտների իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք (Global Practice Guides)՝ համագործակցելով առաջատար իրավաբանների հետ, որոնք ներկայացնում են իրենց երկրների օրենսդրական կարգավորումները և իրավակիրառ պրակտիկան։

Հայաստանի վերաբերյալ ուղեցույցը՝ այստեղ

Ամբողջ ուղեցույցը՝ այստեղ

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21