«EMEA 2026 Տարվա փաստաբանական ընկերություն» մրցանակը շնորհվել է Top Ranked Legal-ի կողմից՝ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում գործող 70 իրավասություններում ակնառու իրավաբանական ձեռքբերումները գնահատելու նպատակով: Տվյալները հրապարակվել են այս շաբաթվա սկզբին: Մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ անցած թեկնածուներն ու հաղթողներն ընտրվել են ընկերությունների գործունեության արդյունքների, ինչպես նաև գործընկերների և հաճախորդների կողմից տարվա ընթացքում տարբեր վարկանիշային կազմակերպություններին տրամադրված արձագանքների հիման վրա: Այդ տեղեկատվությունը հետագայում վերլուծվել է TopRankedLegal-ի հատուկ մշակված ալգորիթմի միջոցով:
Top Ranked Legal-ը յուրաքանչյուր կիսամյակ թարմացվող միասնական վարկանիշային աղյուսակներ է կազմում՝ հիմնվելով իրավաբանական ոլորտի հայտնի ուղեցույցների տվյալների վրա:
Կոնցեռն Դիալոգը Top Ranked Legal-ի կողմից պարբերաբար արժանացել է ամենաբարձր՝ Band 1 վարկանիշին և պահպանել է Top Ranked կարգավիճակը կանոնավոր թարմացումների արդյունքում: Ընկերության վարկանիշավորումից բացի, Կոնցեռն Դիալոգի գործընկերներ Արամ Օրբելյանը, Նարինե Բեգլարյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լիլիթ Կարապետյանը, ինչպես նաև խորհրդատու գործընկեր Լևոն Գևորգյանը ճանաչվել են Հայաստանի իրավական դաշտի առաջատար իրավաբաններ:
Ծանոթություն. Top Ranked Legal-ը հիմնադրվել է երկու իրավաբանական հրատարակիչների կողմից, որոնցից յուրաքանչյուրն ավելի քան 20 տարվա փորձ ունի Chambers and Partners-ում և Euromoney-ում իրավաբանական ընկերությունների վարկանիշների հետազոտման և հրապարակման գործում: Top Ranked Legal-ի նպատակն է հաճախորդներին և իրավաբանական ընկերություններին տրամադրել հեշտ օգտագործվող և համապարփակ վարկանիշային տվյալների հասանելիություն:
Հրատարակիչը կիրառում է յուրօրինակ ալգորիթմներ, որոնք հիմնված են իրավաբանների և ընկերությունների վարկանիշային մետատվյալների վրա: Top Ranked Legal-ը կազմում է յուրաքանչյուր կիսամյակ թարմացվող միասնական վարկանիշային աղյուսակներ և մետա-միավորներ ամբողջ աշխարհում Top Ranked իրավաբանների և իրավաբանական ընկերությունների համար՝ ըստ տարածաշրջանի, իրավասության և մասնագիտացման։