ABBC BusinessTalks-ի շրջանակում Նարինե Բեգլարյանը ներկայացրել է կիբեռանվտանգության իրավական կարգավորումները և դրանց ազդեցությունը բիզնես գործընթացների վրա
25/02/2026
Հայ-Բրիտանական Բիզնես Պալատը (ABBC) մեկնարկեց տարվա առաջին BusinessTalks միջոցառումը՝ նվիրված 2026թ․-ի իրավական և հարկային թարմացումներին։
Օրենսդրական դաշտի փոփոխությունները նոր պահանջներ են առաջադրում բիզնեսին, և այս համատեքստում առանցքային թեմաներից մեկը կիբեռանվտանգությունն էր:
Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը ներկայացրեց կիբեռանվտանգության իրավական կարգավորումները և դրանց գործնական ազդեցությունը բիզնես գործընթացների վրա:
Ի՞նչ պետք է իմանան բիզնեսները. քննարկվեցին հետևյալ հիմնական կետերը․
- Ո՞ւմ վրա է տարածվում օրենքը։
- Ի՞նչ պարտականություններ ունեն տնտեսվարողները:
- Որո՞նք են խախտումների համար նախատեսված տուգանքները:
Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանը, աշխատավարձային պայմանագրերի թվայնացմանը և Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններին: