Կոնցեռն Դիալոգն ամենաբարձր վարկանիշն ունեցող միակ (Band 1) փաստաբանական գրասենյակն է Հայաստանից համաձայն Chambers Europe 2026-ի․ ընկերությունն առաջատար է նաև անհատ փաստաբանների վարկանիշավորման թվով
20/03/2026
Chambers and Partners վարկանշավորող ընկերությունը մարտի 19-ին հրապարակել է փաստաբանական գրասենյակների ու իրավաբանների վարկանիշավորման Chambers Europe 2026 աղյուսակը, ըստ որի՝ ընդհանուր բիզնես իրավունքի ոլորտում Կոնցեռն Դիալոգը պահպանել է ամենաբարձր՝ Band 1 վարկանիշը հայաստանյան իրավաբանական ընկերությունների շարքում։
Կոնցեռն Դիալոգն առաջատար է նաև անհատ փաստաբանների վարկանիշավորման քանակով. հիմնական ցուցակում են կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը, ավագ գործընկերներ Նարինե Բեգլարյանը և Արթուր Հովհաննիսյանը։
Նշենք, որ վարկանիշավորումը կատարվում է իրավաբանական ընկերությունների ներկայացրած տեղեկատվության, ինչպես նաև Chambers and Partners-ի անկախ փորձագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա։ Փորձագետները հաշվի են առնում հանրային աղբյուրներում առկա բոլոր ուսումնասիրությունները, հաճախորդների և շուկայի մասնակիցների կարծիքներն ու դիտարկումները և մի շարք այլ չափորոշիչներ։
Chambers and Partners-ի անկախ հետազոտողների հետ զրույցում հաճախորդները բարձր են գնահատել Կոնցեռն Դիալոգի թիմի փորձառությունը և գործունեությունը:
Կարծիքներից մի քանիսը ներկայացնում ենք բնօրինակով․
«"Concern Dialog provides expert and very detailed opinions and its lawyers are good partners. The team works hard and we are satisfied with the work."
"Concern Dialog is a top-tier full-service firm occupying a market-leading position in Armenia. It offers stellar experience in employment law mandates. The law firm is highly esteemed for contentious matters, including arbitration, unfair competition claims and competition law proceedings. It is one of the best firms in Armenia for corporate law matters, applications for media licences and construction projects. The team also has a strong reputation in intellectual property matters and tax law mandates."
"Concern Dialog is always looking forward in terms of solutions. The firm focuses on the key points."
"Narine Beglaryan is a high-level professional. Whenever I need any support, she provides very detailed and helpful legal opinions. She is very cooperative."
"Artur Hovhannisyan leads the administrative law practice at the firm and is well placed to handle public law mandates for his clients. He is also capable of representing clients in administrative and commercial disputes."
"Aram Orbelyan can really think outside the box. He is respected by stakeholders, is very open-minded, solution-oriented and creative".»:
Ծանոթագրություն։ Chambers and Partners-ն առաջատար անկախ իրավաբանական հետազոտական ընկերությունն է, որը գործում է 200 իրավասություններում: Նրանք տրամադրում են մանրամասն վարկանիշներ և տեղեկություններ աշխարհի առաջատար իրավաբանների և իրավաբանական ընկերությունների մասին:
Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից կազմված փորձագիտական խմբի՝ մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացված եզրակացության հիման վրա։