Կոնցեռն Դիալոգը պահպանել է Tier 1 դիրքը (ամենաբարձր վարկանիշային խումբ) The Legal 500 EMEA 2026-ում

Հրապարակվել են իրավաբանական ընկերություններին վարկանիշավորող The Legal 500 EMEA 2026-ի նոր տվյալները, որտեղ Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն արդեն 9-րդ տարին անընդմեջ ընդգրկվում է ամենաբարձր վարկանիշային խմբում (Tier 1):

The Legal 500 EMEA 2026 վարկանիշային աղյուսակում, որպես անհատ փաստաբաններ, «Leading partners» վարկանիշավորման խմբում ներառվել են Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը, ավագ գործընկերներ, փաստաբաններ Նարինե Բեգլարյանը և Արթուր Հովհաննիսյանը, իսկ գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանն ընդգրկվել է «Next generation partners» վարկանիշավորման խմբում։

The Legal 500-ի անկախ հետազոտողների հետ զրույցում հաճախորդները բարձր են գնահատել Կոնցեռն Դիալոգի թիմի փորձառությունը և գործունեությունը: Կարծիքներից մի քանիսը ներկայացնում ենք բնագրով։

  • The legal team was highly responsive and consistently available to address our needs. They demonstrated strong problem-solving skills, efficiently managing and resolving legal issues while maintaining clear communication throughout the process.
  • We value this firm for their deep understanding of how to protect creative work like ours. Their clear guidance, quick response, and personal approach make them stand out. Compared to others, they think ahead and offer solutions that truly support our brand. We also appreciate their use of new tools, flexible billing, and a diverse, collaborative team.
  • What makes this team unique is the way they combine strong legal knowledge with real care for people. Clients will find not just technical expertise but also a group that listens, explains clearly, and stands beside them through difficult moments. Unlike many firms that focus only on the case, Concern Dialog builds long-term trust and relationships.

Ծանոթագրություն։ The Legal 500-ը, որը 1987 թվականից շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների գնահատում, վարկանիշավորման հարցում հիմնվում է հաճախորդների գնահատականների, ընկերությունների ներկայացրած աշխատանքների, մասնավոր պրակտիկա իրականացնող առաջատար իրավաբանների հետ հարցազրույցների և իրավաբանական ոլորտում գիտակ հետազոտողներից կազմված թիմի ուսումնասիրությունների վրա։

Անհատ փաստաբաններին ընկերությունը վարկանիշավորվում է իրենց պրակտիկայի բնագավառումներում՝ հիմնվելով նրանց իրավական գիտելիքների և փորձի, կարողությունների և այլ չափանիշների վրա։

Մանրամասները՝ https://www.legal500.com/c/armenia/leading-firms/

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21