Անշարժ գույքի ոլորտի դատավարություն 2026․ Կոնցեռն Դիալոգի hրապարակումը Chambers-ի Global Practice Guide 2026-ում

Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր Արթուր Հովհաննիսյանը և իրավաբան Սվետլանա Մկրտչյանը հեղինակել են Chambers and PartnersGlobal Practice Guides 2026-ում ներառված Հայաստանի վերաբերյալ ուղեցույցը՝ անշարժ գույքի վեճերի (Real Estate Litigation) վերաբերյալ։

Ուղեցույցը ներկայացնում է Հայաստանի իրավական դաշտը՝ անդրադառնալով վարձակալ-վարձատու հարաբերություններին, բռնագանձման գործընթացներին, համատեղ ներդրումային վեճերին, երաշխավորությունների ինստիտուտին, ինչպես նաև դատավարական ժամանակավոր միջոցներին։ Այն նախատեսված է միջազգային իրավաբանական և բիզնես համայնքի համար՝ ապահովելով համադրական և գործնական տեղեկատվություն Հայաստանի օրենսդրության և կիրառական պրակտիկայի վերաբերյալ։

Այս հրապարակումը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի իրավական համակարգի միջազգային ներկայացվածության և Կոնցեռն Դիալոգի փորձի ճանաչման ուղղությամբ։

Հայաստանին վերաբերող ուղեցույցը հասանելի է այստեղ ։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21