Կորպորատիվ իրավունքի ամառային դպրոց. գիտելիքներ ոլորտի առաջատար փորձագետներից

Հունիսի 18-ից 20-ը Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը և Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության մագիստրոսական ծրագիրը համատեղ կազմակերպում են «Կորպորատիվ իրավունքի ամառային դպրոցը»։ Սա բացառիկ հնարավորություն է իրավաբանական ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար՝ ստանալու տեսական գիտելիքներ և ծանոթանալու կորպորատիվ իրավունքի գործնական կիրառմանը։

Ինչո՞ւ մասնակցել

Ծրագիրը թույլ է տալիս խորանալ կորպորատիվ իրավունքի ամենապահանջված ոլորտներում ։ Մասնակիցները կուսումնասիրեն առևտրային կազմակերպությունների հիմնադրման գործնական խնդիրները, բաժնետերերի իրավունքները, կորպորատիվ կառավարումը, ինչպես նաև բաժնետոմսերի ռեեստրավարման և փոխանցման առանձնահատկությունները։

Ճանաչե՛ք մեր բանախոսներին

Դասընթացը կվարեն ոլորտի հեղինակավոր մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրն ունի հարուստ փորձ և ճանաչում.

  • Նարինե Բեգլարյան- Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր։
  • Լիլիթ Կարապետյան- Կոնցեռն Դիալոգի գործընկեր։ 
  • Նարինե Մելիքյան- Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն։ 
  • Արաքսյա Հարությունյան- «ԱՐՄԲՐՈԿ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ։ 

Ծրագրի օրակարգը

Եռօրյա դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու են հետևյալ թեմաները.

  • Օր 1. Կորպորատիվ իրավունքի հիմունքներ
    • Կորպորատիվ իրավունքի էությունը և առևտրային կազմակերպությունների հիմնադրումը (Լ. Կարապետյան)։
    • ՍՊԸ-ների և ԲԸ-ների տարբերությունները, կանոնադրական կապիտալ (Լ. Կարապետյան)։
    • Բաժնետիրական ընկերությունները ՀՀ-ում, արժեթղթերի ռեեստրավարում, գործնական խնդիրներ և Case study (Ա. Հարությունյան)։
  • Օր 2. Բաժնետերերի իրավունքները և ընկերության կառավարումը
    • Մասնակցի/բաժնետիրոջ իրավունքները՝ ժողովներին մասնակցություն, կառավարման մարմինների ձևավորում և տեղեկատվության հասանելիություն (Ն. Բեգլարյան)։
    • Հիմնական կորպորատիվ գործարքներ՝ ներդրումներ, բաժնետիրական և օպցիոն համաձայնագրեր (Լ. Կարապետյան)։
  • Օր 3. Կորպորատիվ կառավարման համակարգ և համաձայնագրեր
    • Կորպորատիվ կառավարման համակարգը և դրա պատասխանատուները (Ն. Մելիքյան)։
    • Մասնակցի/բաժնետիրոջ այլ իրավունքներ (շահութաբաժիններ, նախապատվության իրավունք, լուծարում) (Ն. Բեգլարյան)։

Ինչպե՞ս դիմել

Դպրոցին մասնակցությունն անվճար է, սակայն մասնակիցներն ընտրվելու են իրենց ինքնակենսագրության (CV) և մոտիվացիոն նամակի հիման վրա, որոնք պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի նպատակ դաշտում նշելով «Կորպորատիվ իրավունքի ամառային դպրոց» մինչև հունիսի 5-ը։ Նշենք, որ աշխատանքային փորձն այս ոլորտում պարտադիր չէ։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21