Կոնցեռն Դիալոգի հաջողության բանաձևն ու ռազմավարական իրավաբանական խորհրդատվության աճող դերը Հայաստանում. Արամ Օրբելյանի բացառիկ հարցազրույցը Legal 500-ին
13/05/2026
Միջազգային հեղինակավոր The Legal 500 հարթակը հարցազրույց է հրապարակել Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանի հետ։
Զրույցի ընթացքում Արամ Օրբելյանն անդրադարձել է Կոնցեռն Դիալոգի հաջողության բանաձևին և Հայաստանում ռազմավարական իրավաբանական խորհրդատվության աճող դերին։
Հարցազրույցում առանցքային տեղ են զբաղեցնում հետևյալ թեմաները.
-
Հայաստանի իրավական շուկայի զարգացման միտումները. Ինչպես է փոխվում պահանջարկը իրավաբանական ծառայությունների նկատմամբ։
-
Վեճերի լուծում և արբիտրաժ. Արբիտրաժի՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային և արդյունավետ մեխանիզմի զարգացման հեռանկարները Հայաստանում։
-
Տեխնոլոգիաների ինտեգրում. Իրավաբանական պրակտիկայում նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառման կարևորությունը։
-
Բիզնես միջավայր և ենթակառուցվածքներ. Խոշոր ենթակառուցվածքային նախագծերի և կապիտալի շուկայի զարգացման ազդեցությունը իրավական դաշտի վրա։
Արամ Օրբելյանը նաև ներկայացրել է գրասենյակի տեսլականը միջազգային համագործակցության ընդլայնման և մասնագիտական բարձրորակ ծառայությունների մատուցման վերաբերյալ։
Ամբողջական հարցազրույցը հասանելի է հետևյալ հղումով՝ Aram Orbelyan - Managing Partner, Concern Dialog Law Firm