Գովազդ և մարքեթինգ․ Կոնցեռն Դիալոգի հրապարակումը Lexology Panoramic ուղեցույցում

Lexology Panoramic-ը հրապարակել է Գովազդի և մարքեթինգի վերաբերյալ 2026թ-ի ուղեցույցը։ Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյան, իրավաբան Կիմա Դավոյանը և կրտսեր իրավաբան Իշխան Քիշմիրյանը հեղինակել են ուղեցույցի Հայաստանի բաժինը։

Հոդվածում մանրամասն ներկայացված և վերլուծված են Հայաստանի Հանրապետությունում գովազդի և մարքեթինգի գործունեության իրավական կարգավորումները, ընթացիկ զարգացումները, օրենսդրական պահանջներն ու ձևավորված գործնական մոտեցումները: Ուղեցույցը կարևոր և գործնական աղբյուր է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերությունների, մարքեթինգի մասնագետների և գործարարների համար, ովքեր ցանկանում են իրենց գործունեությունը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը:

Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ այստեղ

Ծանոթագրություն
Lexology Panoramic-ը (նախկինում՝ Getting the Deal Through) պարբերաբար հրապարակում է համեմատական ուղեցույցներ ավելի քան 150  իրավազորությունների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ, որոնք գրվում են աշխարհի առաջատար իրավաբանների կողմից։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21