Աշխատանքային իրավունք․ Կոնցեռն Դիալոգի հրապարակումը Legal 500-ի համեմատական ուղեցույցում
12/06/2026
Լեգալ 500-ի 2026թ․ համեմատական ուղեցույցում Կոնցեռն Դիալոգի ավագ իրավաբան Շուշանիկ Ստեփանյանը, իրավաբաններ Հայարփի Մկրտչյանը և Անի Թելունցը ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսդրության համապարփակ վերլուծություն։
Առանցքային թեմաները, որոնք լուսաբանված են ուղեցույցում.
-
Սպառիչ հիմքեր. Գործատուն կարող է լուծարել պայմանագիրը միայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված հստակ դեպքերում (հաստիքների կրճատում, անհամապատասխանություն, վստահության կորուստ և այլն)։
-
Ծանուցումներ և նպաստներ. Կախված ստաժից՝ ծանուցման ժամկետները տատանվում են 14-ից 60 օր, իսկ արձակման նպաստը՝ միջին օրական աշխատավարձի 10-ապատիկից մինչև 44-ապատիկը։
-
Զանգվածային ազատումներ. 2 ամսում աշխատակիցների ավելի քան 10%-ի (բայց ոչ պակաս, քան 10 հոգի) կրճատման դեպքում գործատուն պարտավոր է 2 ամիս առաջ տեղեկացնել պետական մարմիններին և արհմիությանը։
-
Արհեստական բանականություն (AI). Օրենսգիրքն արգելում է աշխատողի վերաբերյալ որոշումներ կայացնել բացառապես ավտոմատացված համակարգերի հիման վրա՝ առանց մարդկային գործոնի գնահատման։
-
Գաղտնիություն և Չմրցակցություն. Ազատվելուց հետո մրցակցի մոտ չաշխատելու պայմանները օրենքով հստակեցված չեն, սակայն պայմանագրային ազատության սկզբունքով հնարավոր է կիրառել խիստ գաղտնիության պահանջներ։
Ընթացակարգային սխալների դեպքում դատարանը կարող է պարտադրել գործատուին վերականգնել աշխատողին, վճարել հարկադիր պարապուրդի գումարը կամ տրամադրել լրացուցիչ փոխհատուցում՝ 1-ից 12 ամսվա միջին աշխատավարձի չափով։
Ամբողջական վերլուծությունը կարող եք կարդալ այստեղ։