Կոնցեռն Դիալոգը ներառվել է մտավոր սեփականության ոլորտի հեղինակավոր IP STARS վարկանիշային ցանկում
21/08/2026
Մտավոր սեփականության ոլորտի առաջատար IP STARS (Managing IP) միջազգային հարթակը Կոնցեռն Դիալոգին շնորհել է Trusted Talent Firm վարկանիշը։
Այս ճանաչումն ուղղակիորեն արտացոլում է մեր թիմի մտավոր սեփականության իրավունքի պրակտիկայի մեծացումն ու հզորացումը։ Մենք զգալիորեն ընդլայնել ենք այս ուղղությունը, ներգրավել նոր ու բարդ գործեր և ավելի խորացրել մեր մասնագիտացումը, ինչը թույլ է տալիս մեր վստահորդներին առաջարկել էլ ավելի ընդգրկուն ու վստահելի լուծումներ։
Մեր խորհրդատու գործընկեր, փաստաբան Սարգիս Կնյազյանը նույն հարթակի կողմից արժանացել է Notable Practitioner (Ճանաչված մասնագետ) անհատական բարձր վարկանիշին՝ մտավոր սեփականության պաշտպանության գործում իր մեծ փորձի ու պրոֆեսիոնալիզմի համար։
Այս նվաճումը մեզ ավելի է ոգևորում՝ շարունակաբար զարգացնելու այս կարևորագույն ուղղությունը և պահպանելու միջազգային բարձր նշաձողը։
Շնորհակալ ենք մեր վստահորդներին ու գործընկերներին՝ ձեր անփոխարինելի վստահության համար։