ԱԲ-ն օգնական է, թե՞ սպառնալիք. Սերգեյ Մարաբյանը բանախոսել է «Իրավունքի գիշեր» միջոցառմանը

Կոնցեռն Դիալոգի գործընկեր Սերգեյ Մարաբյանը որպես բանախոս մասնակցել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում (UFAR) անցկացված «Իրավունքի գիշեր» ամենամյա միջոցառմանը։ Այս տարվա թեման էր՝ «Արհեստական բանականություն. արդարադատության երաշխի՞ք, թե՞ սպառնալիք»։

«Արհեստական բանականության հաճախակի կիրառման դեպքում ուղեղը սկսում է «ծուլանալ»։ Տեխնոլոգիան պետք է լրացնի մարդու կարողությունները, այլ ոչ թե փոխարինի ինքնուրույն մտածողությանը»,– նշել է Սերգեյ Մարաբյանը՝ անդրադառնալով իրավական ոլորտում ԱԲ կիրառման իրավական, էթիկական և հոգեբանական մարտահրավերներին։

Նրա խոսքով՝ տեխնոլոգիական հնարավորությունների արդյունավետ օգտագործումը պետք է զուգակցվի իրավաբանի քննադատական մտածողության և մասնագիտական դատողության պահպանմամբ։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21