Արբիտրաժային տրիբունալի իրավասությունը. Լիլիթ Կարապետյանը դասախոսել է «Resolve Academy 2026»-ի մասնակիցների համար
16/10/2026
Ո՞վ է որոշում՝ արդյոք արբիտրաժային տրիբունալն իրավասու է քննելու վեճը, և ի՞նչ իրավական հարցեր կարող են վճռորոշ լինել այդ որոշման համար։
Այս հարցերն առանցքային տեղ են զբաղեցրել «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության գործընկեր Լիլիթ Կարապետյանի դասախոսության ընթացքում՝ Վենետիկում անցկացված Resolve Academy 2026 աշնանային դասընթացի շրջանակում։
Միջազգային արբիտրաժի բարդություններին նվիրված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել՝
- արբիտրաժային տրիբունալի իրավասության և հայցի ընդունելիության տարբերակմանը,
- տրիբունալի՝ սեփական իրավասության վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությանը, կիրառելի իրավունքին և վարույթի փուլային տարանջատմանը,
- հակաարբիտրաժային արգելքներին և զուգահեռ վարույթներին,
- տրիբունալի որոշումների տեսակներին, դրանց դատական վերանայմանը և ինստիտուցիոնալ վերահսկողության մեխանիզմներին։
Միջազգային արբիտրաժում իրավասության հարցերը միայն ընթացակարգային նշանակություն չունեն․ դրանք կարող են էական ազդեցություն ունենալ ամբողջ
վարույթի ընթացքի վրա։