Սարգիս Կնյազյանը ներառվել է Lexology Index-ի IP ոլորտի Thought Leader վարկանիշային ցանկում

Կոնցեռն Դիալոգի խորհրդատու գործընկեր Սարգիս Կնյազյանն ընդգրկվել է հեղինակավոր Lexology Index: IP-Trademarks (Ապրանքային նշաններ) ուղեցույցի Thought Leader վարկանիշում։

Այս ճանաչումը ևս մեկ անգամ ընդգծում է Սարգիս Կնյազյանի բացառիկ հեղինակությունն ու խորը մասնագիտական գիտելիքները մտավոր սեփականության ոլորտում։ Նրա բազմամյա հարուստ փորձառությունն ու անգնահատելի ներդրումը շարունակաբար մեծ արժեք են ստեղծում ինչպես ընկերության թիմի զարգացման, այնպես էլ վստահորդների շահերի արդյունավետ պաշտպանության գործում։

Ծանոթագրություն

Lexology Index-ի և Thought Leaders վարկանիշի մասին

Lexology Index-ը (նախկինում՝ Who's Who Legal / WWL) միջազգային առաջատար անկախ հետազոտական հարթակներից է, որն ավելի քան 25 տարի իրականացնում է իրավական շուկայի համակողմանի գնահատում։ Ուղեցույցի նպատակն է առանձնացնել աշխարհի այն փաստաբաններին և խորհրդատուներին, որոնք առաջատար են իրենց մասնագիտական ուղղություններում։

Thought Leaders կարգավիճակը Lexology Index-ի ամենաբարձր մակարդակներից է․ այն շնորհվում է բացառապես այն պրակտիկ մասնագետներին, ովքեր ստացել են իրենց գործընկերների, մրցակիցների և միջազգային կորպորատիվ հաճախորդների ամենաբարձր գնահատականներն ու առաջադրումները։ Այս խմբում ընդգրկվում են իրավաբաններ, որոնք ոչ միայն առանձնանում են գործնական բարձր արդյունքներով, այլև իրենց փորձառությամբ, նորարարական մոտեցումներով և հեղինակությամբ ձևավորում են ոլորտի զարգացման միտումները։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21