Տնտեսական և պաշտոնեական հանցագործությունները Հայաստանում․ իրավական կարգավորումներ և հիմնական զարգացումներ

Կոնցեռն Դիալոգը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ վերլուծություն տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների թեմայով, որը հրապարակվել է The Legal 500 Country Comparative Guides 2026 ժողովածուում։

Վերլուծությունում ներկայացված են ոլորտը կարգավորող հիմնական իրավական նորմերը, տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների հետ կապված իրավական ռիսկերը, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության կառուցակարգերը, ինչպես նաև այս ոլորտում Հայաստանում տեղի ունեցող հիմնական զարգացումները։ Նյութը օգտակար կլինի Հայաստանում գործող ընկերությունների, օտարերկրյա ներդրողների և իրավաբանների համար։

Վերլուծության հեղինակներն են ընկերության ավագ իրավաբան Տիրայր Կարապետյանը և իրավաբան Սվետլանա Մկրտչյանը։

Ամբողջական նյութը՝ https://dialog.am/en/library/#

Ծանոթագրություն

 The Legal 500 Country Comparative Guides-ը միջազգային իրավական ուղեցույցների շարք է, որը տարբեր երկրների առաջատար իրավաբանների պատրաստած վերլուծությունների միջոցով ներկայացնում է իրավունքի տարբեր ոլորտների կարգավորումները՝ հնարավորություն տալով համեմատել դրանք տարբեր իրավական համակարգերում։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21