«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը հրավիրում է փորձառու Ավագ իրավաբանի (Senior Associate)՝ միանալու Կորպորատիվ իրավունքի և գործարքների պրակտիկային
19/11/2026
Մեր կորպորատիվ իրավունքի և գործարքների թիմն ընդլայնվում է։
Կոնցեռն Դիալոգը հրավիրում է փորձառու Ավագ իրավաբանի (Senior Associate)՝ միանալու Կորպորատիվ իրավունքի և գործարքների պրակտիկային։
Մեր թիմն իրականացնում է բարդ կորպորատիվ նախագծեր, ներգրավված է անդրսահմանային գործարքներում և M&A գործընթացներում՝ աջակցելով հաճախորդներին իրենց բիզնեսի համար կարևոր որոշումների կայացման և գործարքների իրականացման ընթացքում։
Փնտրում ենք մասնագետի, որն ունի գործարքների կառուցվածքի մշակման, պայմանագրերի կազմման և բանակցությունների վարման ամուր փորձառություն, ինչպես նաև հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։
Միանալով մեզ՝ դուք հնարավորություն կունենաք աշխատելու դինամիկ և համագործակցային միջավայրում, փորձառու մասնագետների հետ միասին ներգրավվելու բարդ ու մասնագիտական առումով հետաքրքիր նախագծերում և ունենալու ակտիվ դերակատարում դրանց իրականացման գործում։
Հետաքրքրվա՞ծ եք։
Դիմեք ստորև նշված հղմամբ կամ փոխանցեք հայտարարությունը համապատասխան թեկնածուի։