Արամ Օրբելյանը և Լիլիթ Կարապետյանը ընդգրկվել են Lexology Index: Arbitration 2026 միջազգային վարկանիշի Future Leaders ցանկում
20/11/2026
Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը և գործընկեր Լիլիթ Կարապետյանը ընդգրկվել են Lexology Index: Arbitration 2026 միջազգային վարկանիշի Future Leaders ցանկում։
Այս ճանաչումը կարևոր ձեռքբերում է Կոնցեռն Դիալոգի համար՝ արտացոլելով մեր թիմի մասնագիտական կարողությունները, միջազգային արբիտրաժային համայնքում ունեցած ներգրավվածությունն ու ոլորտի զարգացմանը նպաստող աշխատանքը։
Lexology Index: Arbitration հետազոտությունն իրականացվում է Lexology Index-ի և Global Arbitration Review-ի կողմից և ներառում է ավելի քան 2,000 միջազգային արբիտրաժային իրավաբանների ամբողջ աշխարհից։
Future Leaders կատեգորիան ներառում է մինչև 45 տարեկան մասնագետների, որոնք ընտրվում են գործընկերների և հաճախորդների գնահատականների հիման վրա։