Կոնցեռն Դիալոգը IFLR1000-ի 2026թ. վարկանիշում կրկին ճանաչվել է ոլորտի առաջատար

Կոնցեռն Դիալոգը կրկին ընդգրկվել է միջազգային հեղինակավոր IFLR1000 ուղեցույցի ամենաբարձր՝ Tier 1 խմբում՝ վերահաստատելով ֆինանսական և կորպորատիվ իրավունքի ոլորտում Հայաստանում իր առաջատար դիրքը։

IFLR1000-ը իրավաբանական ընկերությունների և իրավաբանների միջազգային հեղինակավոր վարկանիշավորման ուղեցույց է, որը գնահատում է նրանց մասնագիտական փորձը և իրականացված գործարքները։

Վարկանիշավորման շրջանակում հաճախորդներն առանձնացրել են մեր թիմի պրոֆեսիոնալիզմը, արագ արձագանքելու կարողությունը և Հայաստանի իրավական միջավայրի խորքային իմացությունը։

Հատուկ գնահատանքի են արժանացել նաև բնական ռեսուրսների ոլորտում նախագծերի զարգացման և լիցենզավորման հարցերով մեր փորձը, գործնական մոտեցումը և կարգավորող պահանջների բարդ միջավայրում հաճախորդներին արդյունավետ աջակցելու կարողությունը։

Այս ճանաչումը մեր մասնագիտական փորձի և հաճախորդների հետ ձևավորած վստահելի հարաբերությունների կարևոր գնահատականն է։

Մանրամասները՝ https://www.iflr.com/iflr1000/firms/concern-dialog-law-firm-armenia#profile

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21