Սուսաննա Կնյազյանը մասնագիտացած է տեղական և արտասահմանյան ապրանքային նշանների գրանցման և պորտֆոլիոյի կառավարման հարցերում։ Կոնցեռն Դիալոգի թիմին միացել է 2024 թվականից։
Ընկերությանը միանալուց առաջ աշխատել է մտավոր սեփականության ոլորտում մասնագիտացած «Առլույս» ՓԲԸ իրավաբանական գրասենյակում (նախկինում՝ «Կնյազյան ընդ փարթնրս» ՓԲԸ)՝ ավելի քան տասը տարի կառավարելով բազմաթիվ հաճախորդների ապրանքային նշանների պորտֆոլիոներ, ներառյալ՝ տասնյակ երկրներում գրանցված և բազմաթիվ ոլորտներ ընդգրկող ապրանքային նշաններ:
Սուսաննա Կնյազյանն ունի փորձառություն ապրանքային նշանների լիցենզավորման և իրավունքների փոխանցման պայմանագրերի պատրաստման, ինչպես նաև կոնտրաֆակտ ապրանքների դեմ մաքսային պայքարի ոլորտներում:
Մտավոր սեփականության ոլորտի զարգացման նպատակով՝ ավելի քան մեկ տասնամյակ Սուսաննա Կնյազյանը Հայաստանում կազմակերպել և համակարգել է ՄՍ ոլորտի տարաբեր ծրագրեր և միջոցառումներ։
Լեզուներ



Կոնտակտներ
