Դատարանը Բագրատյանին գրագող ճանաչեց © Փաստ Մեդիացանց

«Հաստատ մենք գործը վերցնելիս չենք քննարկում՝ մեր վստահորդը որ կուսակցությանն է պատկանում, ինչ քաղաքական հայացքներ ունի, ում հետ է շփվում», - ասաց Մանե Հակոբյանի փաստաբան Սեդրակ Ասատրյանը:

Մամուլում վերջին 2 տարիներին ակտիվորեն շրաջանառվում է՝ Հրանտ Բագրատյանը գրագող է: Իսկ պատճառը Մանե Հակոբյանի «ՀՀ գիտության և կրթության ոլորտների զարգացման առաջին քայլերը» գիտակրթական ծրագիրն է, որի 50 տոկոսից ավելին 2011 թ-ի ամռանը Հրանտ Բագրատյանը իր ֆեսբուքյան էջում էր տեղադրել: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՀԱԿ նախկին անդամ Մանե Հակոբյանը Հրանտ Բագրատյանին, Հարություն Կարապետյանին դատի էր տվել՝ իր գիտական ծրագիրը գողանալու համար, ինչին Բագրատյանը պատասխանել էր հակընդդեմ հայցով: Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի առաջին իրավասության դատարանը բավարարել էր հայցը և Բագրատյանին արգելել Մանե Հակոբյանի ստեղծագործության փոփոխությունն ու տարածումը, Բագրատյանից գանձվել էր 1 մլն դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, իսկ հակընդդեմ հայցը մերժվել էր: Բագրատյանն առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարանում, որը, սակայն, դեկտեմբերի 4-ին մերժվել էր:
Հ.Բագրատյանը պարբերաբար նկատում է, որ իր դեմ հարուցված գործի հետևում պաշտոնյաներ են կանգնած: «[Նա պնդում է, որ] Մանե Հակոբյանը ինչ-որ պալատի անդամ է, իշխանությունների հետ է կապված և այլն, բայց ես պրոֆեսիոնալ եմ և գործը վերցնում եմ մեր գրասենյակում հետևյալ կերպ. երբ դիմում են, մենք նայում ենք գործի շանսերը, գործի հնարավոր լուծումները, քննարկում ենք մեր կոլեգաների հետ  և որոշում ենք գործը վերցնենք թե չէ: Հաստատ մենք գործը վերցնելիս չենք քննարկում՝ մեր վստահորդը որ կուսակցությանն է պատկանում, ինչ քաղաքական հայացքներ ունի, ում հետ է շփվում», - ասաց Մանե Հակոբյանի փաստաբան Սեդրակ Ասատրյանը:
Հետաքրքիր է նաև, որ թեև Բագրատյանը այս կամ այն մամուլի միջոցով փորձում է իր խոսքն ասել, բայց ոչ մի դատի, չնայած Ասատրյանի՝ առնվազն երեք միջնորդություններին, չէր ներկայացել:

 

Հաղորդումն ամբողջությամբ՝ © Փաստ Մեդիացանց

«Փաստինֆո»-ի զրույցը Մանե Հակոբյանի փաստաբան, «Կոնցեռն-Դիալոգ» իրավաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանի հետ՝ Հայաստանում հեղինակային իրավունքների խախտումների և մասնավորապես Հրանտ Բագրատյանի գործի վերաբերյալ © Փաստինֆո 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21