Սեդրակ Ասատրյան. Հարցազրույց Փաստինֆոյի հետ Հայաստանում հեղինակային իրավունքների խախտումների շուրջ

«Ազգաբնակչության հոգեկերտվածքում հեղինակային իրավունքի պաշտպանությունը դեռևս սաղմնային փուլում է և, ցավոք սրտի, իրավագիտակցությունը չի հասել նրան, որ գիտակցվի, որ հեղինակային իրավունքը ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է, այլ նաև՝ տնտեսութան, գիտության զարգացման ամենամեծ խթաններից մեկը»: -Սեդրակ Ասատրյան

,Փաստինֆոե-ի զրույցը ,Կոնցեռն Դիալոգե իրավաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանի հետ՝ Հայաստանում հեղինակային իրավունքների խախտումների դատական գործընթացների, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանի դեմ գիտնական Մանե Հակոբյանի աղմկահարույց հայցի ու դատական երկու ատյաններում վերջինիս հաղթանակի հիմքում դրված իրավաբանական հիմնավորումների մասին:
- Դուք որպես փաստաբան դատարանում ներկայացրել եք հաղթող կողմի՝  Մանե Հակոբյանի  շահերը: Հաղթանակը  Ձեր  ընդդիմախոսները կապում են այն բանի հետ, որ Ձեր  գլխավորած   իրավաբանական ընկերությունում արդարադատության փոխնախարարը բաժնետեր է:
- ,Կոնցեռն Դիալոգե իրավաբանական ընկերությունն ստեղծվել է 1998թ.,  ես բաժնետոմսերի  սեփականատեր ու ընկերության տնօրեն եմ դարձել 2003թ.-ից՝ ընկերության հիմնադիր իրավաբաններից բաժնետոմսերը գնելու արդյունքում: Ընկերությունն սկսել է զբաղվել բիզնես իրավաբանությամբ՝ կորպորատիվ, աշխատանքային, հեղինակային, պայմանագրային   իրավունքի, ինչպես նաև՝ մաքսային ու հարկային գործերով: Կուզենայի անդրադառնալ մամուլում շահարկումներին, մասնավորապես, ,ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանին պատկանող փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանըե ձևակերպմանը: Ես ընկերության բաժնետոմսերը գնել եմ 2003թ., իսկ Արամ Օրբելյանը ընկերություն է եկել 2009թ.՝ մրցույթում հաղթելու արդյունքում, և մեկուկես տարի աշխատել: Այդ ընթացքում նա այնքան բան է փոխել գրասենյակում՝ դրական առումով, այնքան առաջընթաց ենք ունեցել, որ ես եմ առաջարկել, որ նա դառնա բաժնետեր: Այն, որ մեր բաժնետերերից մեկը աշխատանքի է անցել կառավարությունում, մասնավորապես՝  արդարադատության նախարարությունում, որևէ կերպ ինձ չի կաշկանդում. եթե հաճախորդը դիմում է ինձ և տեսնում եմ, որ կան պաշտպանության հնարավորություններ, ստանձնում եմ գործը:  Ես չեմ պաշտպանում միայն նրանց, ում գործով ես, ցավոք սրտի, շանսեր չեմ տեսնում: 
- Դուք՝ որպես պրոֆեսիոնալ գործունեության տեսակ նշեցիք հեղինակային իրավունքի խախտումների գործերը:  Հայտնի է, որ թեև հեղինակային իրավունքները Հայաստանում  շատ են խախտվում, սակայն դեռևս մեզանում չկա հստակ ձևավորված մշակույթ պայքարել դրանց  դեմ: 
- Հեղինակային իրավունքի գործերը, ցավոք սրտի, շատ չեն, որովհետև ազգաբնակչության հոգեկերտվածքում հեղինակային իրավունքի պաշտպանությունը դեռևս սաղմնային փուլում   է և, ցավոք սրտի, իրավագիտակցությունը չի հասել նրան, որ գիտակցվի, որ հեղինակային իրավունքը ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է, այլ նաև՝ տնտեսութան, գիտության զարգացման ամենամեծ խթաններից մեկը: Մասնավորապես,  հեղինակային իրավունքի պաշտպանության վիճակը շատ կարևոր է երկրում ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրի տեսակետից՝ Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեցող եվրոպական, ամերիկյան, կանադական ընկերությունները պետք է իմանան, որ հեղինակային իրավունքը մեզանում պաշտպանված է: Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանությունը կատարվում է կոնտինենտալ եվրոպական սկզբունքով: ԱՄՆ-ում եթե հեղինակային իրավունքի առարկան չի գրանցվում, ապա այն պաշտպանված չէ, իսկ Հայաստանում ստեղծման պահից համարվում ես հեղինակ՝  անկախ նրանից, թե ի պա՞հ ես հանձնել ,Հայհեղինակե հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ-ին, թե՝ ոչ, եթե ինչ-որ եղանակով կարողանում ես ապացուցել, որ դու ավելի շուտ ես ունեցել հեղինակային իրավունքի օբյեկտը, քան երրորդ անձը, ուրեմն՝ դու ես հեղինակը: 
 
-Հեղինակային իրավունքի գործերից ամենաաղմկահարույցը, թերևս, գիտնական Մանե Հակոբյանն ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայցադիմումի գործն է: Դատական առաջին ատյանում ճանաչվեց Մանե Հակոբյանի հեղինակային իրավունքի խախտումը, Վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ թողեց ստորադաս դատարանի վճիռը: Դրան հետևեցին պատասխանող կողմի մեղադրանքներն. արդարադատությունը որակվեց որպես ,ընտրովիե, ,պատվերե, ,բեսպրեդելե, ,սա դա՞տ է, թե սամասուդե:
- Անկեղծ որ ասեմ, հայտարարությունների հետ կապված ես շատ չեմ մեղադրում պրն. Բագրատյանին. դատարանում պարտված մարդը չի ասելու՝ ես պարտվեցի, մանավանդ ճանապարհ անցած, կառավարության ղեկավար եղած մարդը պետք է մի բան ասեր, բայց դա չպետք է արվի ուրիշի իրավունքները ոտնահարելու հաշվին: Մասնավորապես, Հրանտ Բագրատյանն ինձ՝ փաստաբանիս, նույնացրեց իմ հաճախորդի հետ, որն արգելված է օրենքով: Կառավարության ղեկավար է եղել, պետք է գիտակցեր,  որ չի կարելի պրոֆեսիոնալ գործունեության համար մեղադրել փաստաբանին կամ փաստաբանական գրասենյակին՝  մանավանդ որ մեղադրանքի համար որևէ հիմք չկա: Հ.Բագրատյանի գործն ի սկզբանե ինձ համար կանխատեսելի էր, քանի որ առկա էին անհերքելի ապացույցներ: Մենք մինչև դատարան մտնելը դիմել ենք նոտարին՝ վավերացնելու ֆեյսբուքյան էջը, որտեղ հրապարակվել էր Մանե Հակոբյանի՝ գիտության զարգացման ծրագիրը: Այնտեղ մեկնաբանությամբ, այսպես կոչված comment-ով հանդես էր եկել Հրանտ Բագրատյանը. այն կարող էր ջնջվել, եթե մենք  նոտարական վավերացման համար չդիմեինք նոտարին:
Comment-ի սկզբնաղբյուրը Բագրատյանի պաշտոնական կայքն էր, հրաժարվելու տեղ չունեին: Ապացուցեցինք, որ Հրանտ Բագրատյանի ու Հարություն Կարապետյանի անունների ներքո իրենք են հավանություն տվել, տեղադրել ու հրապարակել  Մանե Հակոբյանի հեղինակած ,ՀՀ գիտության  ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման ծրագրիե գիտության բաժինը, անբարեխիղճ արտատպել են Ծրագիրը՝ իրական հեղինակին չհիշատակելով: Ուզում եմ հատուկ նշել, որ դա ապացուցվեց նաև իր ,համահեղինակե Հարություն Կարապետյանի կողմից: Վերջինս դատարանում ուղղակի հայտարարեց. ,Ես Բագրատյանին զգուշացրեցի, որ Մանե Հակոբյանը դա ,Հետքե-ում արդեն տպագրել է, ո՞ւր եք Ֆեյսբուք դնումե: Ձայնագրություն կա նաև, որտեղ Կարապետյանն ասում է՝ ,Ես գործ չունեմ, Բագրատյանն  է դրել, ինձ ինչո՞ւ եք կանչում դատարանե: Ասացինք՝ ուզո՞ւմ ես ասա, որ առանց քո իմացության են դրել, դու էլ առանձին դատի տուր իրեն: Մենք պետք է ապացուցեինք նաև, թե քանի տոկոսն է գրագողացված, մենք մարկերով ցույց էինք տվել, ներկայացրել էինք նաև Ծրագիրը ,Հայհեղինակումե ի պահ հանձնելու և ,Հետքե-ում հրապարակվելու ամսաթիվը: Մենք ապացուցինք, բայց դատարանը չբավարարվեց դրանով, ուղարկեց փորձաքննության, դրանով ևս ապացուցվեց, որ քոփիփեյսթ է արված, սխալմամբ գրված երկու ,ևե-երը քոփիփեյսթ անելուց մնացել էին տեքստում: 
Իրենք որևէ ապացույց չներկայացրեցին, որ Բագրատյանն այդ Ծրագիրն ունեցել է, ենթադրենք, 30.04.2010 թվականից առաջ: Մինչև դատարան գալը ինքը թերթերով հայտարարել էր, որ Ծրագիրը դեռևս մեկուկես տարի առաջ ունեցել է, ու ուղարկել է Ուկրաինայի կառավարություն, որ այնտեղ օգտագործեն: Ես հարցում արեցի Արտաքին գործերի նախարարություն, ուղիղ նամակ գրեցի Ուկրաինայի վարչապետին՝ հարցնելով, թե մեր նախկին վարչապետն արդյոք ուղարկե՞լ է գիտության ծրագիր: Իրենց կրթության նախարարությունից պատասխանեցին, որ ընդհանրապես որևէ ծրագիր մենք Բագրատյանի կողմից չենք ստացել: 
Դրանից հետո պատասխանող կողմն ասաց, որ իրենք դա Հայ ազգային կոնգրեսի գիտության հանձնաժողովում են քննարկել, ըստ Հրանտ Բագրատյանի՝ դա իր ծրագիրն է, իր գաղափարներն են: ՀԱԿ-ի հանձնաժողովից նրանց փաստաբանը բերեց երեք վկաների  փաստաբանական  հարցման արձանագրություններ, որտեղ   վկաները հայտնում էին, որ հանձնաժողովում Մանեն 2009թ. գիտության ծրագիր չի ներկայացրել: Երեք վկաներն էլ եկան դատարան, ընդ որում՝ նրանցից մեկը իրենց կողմի միջնորդությամբ բերման ենթարկվեց, վկաները հստակ ասացին, որ Մանե Հակոբյանն, այո, ներկայացրել է Ծրագիր, լրիվ հակառակն ասացին, ինչ որ հարցման ժամանակ շահագրգիռ կողմն  ասել էր՝ այսպես գրեք: Բերման ենթարկված երրորդ վկան նույնպես հաստատեց, որ Մանե Հակոբյանը Ծրագիր է ներկայացրել ՀԱԿ գիտության հանձնաժողովում: 
Լրատվական կայքի լրագրողին Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ դա իր գաղափարներն են, ինքը հաճախում էր ՀԱԿ-ի գիտության հանձնաժողով և մի կին կար, ով լսում էր, հետո գնում, գրանցում իր անունով: Փաստերն, ընդհանրապես, դիտավորյալ խեղաթյուրված են: Դատաքննության ընթացքում հաստատվեց և վկաները հաստատեցին, որ  Բագրատյանն ընդհանրապես այդ հանձնաժողովի նիստերին չի մասնակցել, կամ եթե անգամ մասնակցել է, Մանե Հակոբյանի հետ համատեղ երբեք չի մասնակցել նիստերին:  Երկրորդ՝ Բագրատյանն ասում էր և հետագայում իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 2010 դեկտեմբեր ամսին Մանեն գնացել, գրանցել է այդ Ծրագիրը և այլն: Մանե Հակոբյանն իր Ծրագիրը ի պահ է հանձնել ,Հայհեղինակինե 2010 թ. ապրիլի 30-ին:
Հետաքրքրական է նաև ատասխանող կողմի հակընդդեմ հայցը՝ ասում են՝ մենք չենք արել, պատասխանող չենք, բայց հակընդդեմ հայց են ներկայացնում: Դրա  հիմքում դրվել էր ընդամենը մեկ էլեկտրոնային նամակ՝ Հարություն Կարապետյանն իր կողմից մի քիչ փոխած, մի քիչ ավելացրած գիտության ծրագիրը նամակով ուղարկում է Հրանտ Բագրատյանին, նա էլ նույն նամակն ուղարկում է, այսպես կոչված՝ ,forwardե է անում Մանե Հակոբյանին՝ ասելով՝ ահա Հարութենց ծրագիրը, որ ներկայացնում եմ քեզ, խնդրում եմ հայտնիր քո կարծիքը: Մանեն իր հերթին նամակ է գրում Բագրատյանին՝ ասելով՝ դա Հարութենց ծրագիրը չէ, դա իմ ուղարկած ծրագիրն է, իրենք կոսմետիկ փոփոխություններ են արել, որին դեմ եմ, եթե դուք այսպես պետք է անեք, ես դուրս եմ գալիս այս խաղից: Երևում է, որ  այդ ֆայլը ստեղծված է Մանե Հակոբյանի կողմից, նույնիսկ ֆայլի անունն էլ չէր փոխվել, գրված էր՝ ,Մանեգիտության ծրագիրե: Հարություն Կարապետյանը միամիտ-միամիտ հաստատեց, որ, այո, դա Մանեի ուղարկած ֆայլն է, վրան աշխատել եմ, բայց ես փոխել եմ այսքան տոկոս: ,Կարուսելըե սարքում են, որը մենք դատարանում բռնել ենք:        
 
- Արդյոք գործով չկայի՞ն  հաշտության  եզրեր: 
- Հաշտության համաձայնության առաջարկ արվեց դատարանի կողմից: Մանեն հայտարարեց, որ մի պայմանով համաձայն կլինի հաշտության համաձայնության, եթե պատասխանող կողմը կոնկրետ փոխհատուցում տա վնասների դիմաց: Մանեն, իմիջիայլոց, պատրաստվում է նաև վնասների փոխհատուցում  պահանջել:  
 
Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի Օրիգինալ հոդվածը՝
http://www.pastinfo.am/hy/node/29645#sthash.c3kuzlCx.dpuf . ,Փաստինֆոե

«Փաստինֆո»-ի զրույցը «Կոնցեռն-Դիալոգ» իրավաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանի հետ՝ Հայաստանում հեղինակային իրավունքների խախտումների դատական գործընթացների, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանի դեմ գիտնական Մանե Հակոբյանի աղմկահարույց հայցի ու դատական երկու ատյաններում վերջինիս հաղթանակի հիմքում դրված իրավաբանական հիմնավորումների մասին:

 
- Դուք որպես փաստաբան դատարանում ներկայացրել եք հաղթող կողմի՝  Մանե Հակոբյանի  շահերը: Հաղթանակը  Ձեր  ընդդիմախոսները կապում են այն բանի հետ, որ Ձեր  գլխավորած   իրավաբանական ընկերությունում արդարադատության փոխնախարարը բաժնետեր է:

«Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերությունն ստեղծվել է 1998թ., ես բաժնետոմսերի  սեփականատեր ու ընկերության տնօրեն եմ դարձել 2003թ.-ից՝ ընկերության հիմնադիր իրավաբաններից բաժնետոմսերը գնելու արդյունքում: Ընկերությունն սկսել է զբաղվել բիզնես իրավաբանությամբ՝ կորպորատիվ, աշխատանքային, հեղինակային, պայմանագրային   իրավունքի, ինչպես նաև՝ մաքսային ու հարկային գործերով: Կուզենայի անդրադառնալ մամուլում շահարկումներին, մասնավորապես, ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանին պատկանող փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանըե ձևակերպմանը: Ես ընկերության բաժնետոմսերը գնել եմ 2003թ., իսկ Արամ Օրբելյանը ընկերություն է եկել 2009թ. մրցույթում հաղթելու արդյունքում, և մեկուկես տարի աշխատել: Այդ ընթացքում նա այնքան բան է փոխել գրասենյակում՝ դրական առումով, այնքան առաջընթաց ենք ունեցել, որ ես եմ առաջարկել, որ նա դառնա բաժնետեր: Այն, որ մեր բաժնետերերից մեկը աշխատանքի է անցել կառավարությունում, մասնավորապես՝ արդարադատության նախարարությունում, որևէ կերպ ինձ չի կաշկանդում. եթե հաճախորդը դիմում է ինձ և տեսնում եմ, որ կան պաշտպանության հնարավորություններ, ստանձնում եմ գործը:  Ես չեմ պաշտպանում միայն նրանց, ում գործով ես, ցավոք սրտի, շանսեր չեմ տեսնում:

 

- Դուք որպես պրոֆեսիոնալ գործունեության տեսակ նշեցիք հեղինակային իրավունքի խախտումների գործերը:  Հայտնի է, որ թեև հեղինակային իրավունքները Հայաստանում  շատ են խախտվում, սակայն դեռևս մեզանում չկա հստակ ձևավորված մշակույթ պայքարել դրանց  դեմ:

- Հեղինակային իրավունքի գործերը, ցավոք սրտի, շատ չեն, որովհետև ազգաբնակչության հոգեկերտվածքում հեղինակային իրավունքի պաշտպանությունը դեռևս սաղմնային փուլում   է և, ցավոք սրտի, իրավագիտակցությունը չի հասել նրան, որ գիտակցվի, որ հեղինակային իրավունքը ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է, այլ նաև՝ տնտեսութան, գիտության զարգացման ամենամեծ խթաններից մեկը: Մասնավորապես,  հեղինակային իրավունքի պաշտպանության վիճակը շատ կարևոր է երկրում ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրի տեսակետից՝ Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեցող եվրոպական, ամերիկյան, կանադական ընկերությունները պետք է իմանան, որ հեղինակային իրավունքը մեզանում պաշտպանված է: Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանությունը կատարվում է կոնտինենտալ եվրոպական սկզբունքով: ԱՄՆ-ում եթե հեղինակային իրավունքի առարկան չի գրանցվում, ապա այն պաշտպանված չէ, իսկ Հայաստանում ստեղծման պահից համարվում ես հեղինակ՝  անկախ նրանից, թե ի պա՞հ ես հանձնել «Հայհեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ-ին, թե ոչ, եթե ինչ-որ եղանակով կարողանում ես ապացուցել, որ դու ավելի շուտ ես ունեցել հեղինակային իրավունքի օբյեկտը, քան երրորդ անձը, ուրեմն դու ես հեղինակը:

 

- Հեղինակային իրավունքի գործերից ամենաաղմկահարույցը, թերևս, գիտնական Մանե Հակոբյանն ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայցադիմումի գործն է: Դատական առաջին ատյանում ճանաչվեց Մանե Հակոբյանի հեղինակային իրավունքի խախտումը, Վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ թողեց ստորադաս դատարանի վճիռը: Դրան հետևեցին պատասխանող կողմի մեղադրանքներն. արդարադատությունը որակվեց որպես «ընտրովի»«պատվեր»«բեսպրեդել»«սա դա՞տ է, թե սամասուդ»:

- Անկեղծ որ ասեմ, հայտարարությունների հետ կապված ես շատ չեմ մեղադրում պրն. Բագրատյանին. դատարանում պարտված մարդը չի ասելու՝ ես պարտվեցի, մանավանդ ճանապարհ անցած, կառավարության ղեկավար եղած մարդը պետք է մի բան ասեր, բայց դա չպետք է արվի ուրիշի իրավունքները ոտնահարելու հաշվին: Մասնավորապես, Հրանտ Բագրատյանն ինձ՝ փաստաբանիս, նույնացրեց իմ հաճախորդի հետ, որն արգելված է օրենքով: Կառավարության ղեկավար է եղել, պետք է գիտակցեր,  որ չի կարելի պրոֆեսիոնալ գործունեության համար մեղադրել փաստաբանին կամ փաստաբանական գրասենյակին՝  մանավանդ որ մեղադրանքի համար որևէ հիմք չկա: Հ.Բագրատյանի գործն ի սկզբանե ինձ համար կանխատեսելի էր, քանի որ առկա էին անհերքելի ապացույցներ: Մենք մինչև դատարան մտնելը դիմել ենք նոտարին՝ վավերացնելու ֆեյսբուքյան էջը, որտեղ հրապարակվել էր Մանե Հակոբյանի՝ գիտության զարգացման ծրագիրը: Այնտեղ մեկնաբանությամբ, այսպես կոչված comment-ով հանդես էր եկել Հրանտ Բագրատյանը. այն կարող էր ջնջվել, եթե մենք  նոտարական վավերացման համար չդիմեինք նոտարին: Comment-ի սկզբնաղբյուրը Բագրատյանի պաշտոնական կայքն էր, հրաժարվելու տեղ չունեին: Ապացուցեցինք, որ Հրանտ Բագրատյանի ու Հարություն Կարապետյանի անունների ներքո իրենք են հավանություն տվել, տեղադրել ու հրապարակել  Մանե Հակոբյանի հեղինակած «ՀՀ գիտության  ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման ծրագրի» գիտության բաժինը, անբարեխիղճ արտատպել են Ծրագիրը՝ իրական հեղինակին չհիշատակելով: Ուզում եմ հատուկ նշել, որ դա ապացուցվեց նաև իր «համահեղինակ» Հարություն Կարապետյանի կողմից: Վերջինս դատարանում ուղղակի հայտարարեց. «Ես Բագրատյանին զգուշացրեցի, որ Մանե Հակոբյանը դա «Հետք»-ում արդեն տպագրել է, ո՞ւր եք Ֆեյսբուք դնում»: Ձայնագրություն կա նաև, որտեղ Կարապետյանն ասում է՝ «Ես գործ չունեմ, Բագրատյանն  է դրել, ինձ ինչո՞ւ եք կանչում դատարան»: Ասացինք՝ ուզո՞ւմ ես ասա, որ առանց քո իմացության են դրել, դու էլ առանձին դատի տուր իրեն: Մենք պետք է ապացուցեինք նաև, թե քանի տոկոսն է գրագողացված, մենք մարկերով ցույց էինք տվել, ներկայացրել էինք նաև Ծրագիրը «Հայհեղինակում» ի պահ հանձնելու և «Հետք»-ում հրապարակվելու ամսաթիվը: Մենք ապացուցինք, բայց դատարանը չբավարարվեց դրանով, ուղարկեց փորձաքննության, դրանով ևս ապացուցվեց, որ քոփիփեյսթ է արված, սխալմամբ գրված երկու «և»-երը քոփիփեյսթ անելուց մնացել էին տեքստում:

Իրենք որևէ ապացույց չներկայացրեցին, որ Բագրատյանն այդ Ծրագիրն ունեցել է, ենթադրենք, 30.04.2010 թվականից առաջ: Մինչև դատարան գալը ինքը թերթերով հայտարարել էր, որ Ծրագիրը դեռևս մեկուկես տարի առաջ ունեցել է, ու ուղարկել է Ուկրաինայի կառավարություն, որ այնտեղ օգտագործեն: Ես հարցում արեցի Արտաքին գործերի նախարարություն, ուղիղ նամակ գրեցի Ուկրաինայի վարչապետին՝ հարցնելով, թե մեր նախկին վարչապետն արդյոք ուղարկե՞լ է գիտության ծրագիր: Իրենց կրթության նախարարությունից պատասխանեցին, որ ընդհանրապես որևէ ծրագիր մենք Բագրատյանի կողմից չենք ստացել: Դրանից հետո պատասխանող կողմն ասաց, որ իրենք դա Հայ ազգային կոնգրեսի գիտության հանձնաժողովում են քննարկել, ըստ Հրանտ Բագրատյանի՝ դա իր ծրագիրն է, իր գաղափարներն են: ՀԱԿ-ի հանձնաժողովից նրանց փաստաբանը բերեց երեք վկաների  փաստաբանական  հարցման արձանագրություններ, որտեղ   վկաները հայտնում էին, որ հանձնաժողովում Մանեն 2009թ. գիտության ծրագիր չի ներկայացրել: Երեք վկաներն էլ եկան դատարան, ընդ որում՝ նրանցից մեկը իրենց կողմի միջնորդությամբ բերման ենթարկվեց, վկաները հստակ ասացին, որ Մանե Հակոբյանն, այո, ներկայացրել է Ծրագիր, լրիվ հակառակն ասացին, ինչ որ հարցման ժամանակ շահագրգիռ կողմն  ասել էր՝ այսպես գրեք: Բերման ենթարկված երրորդ վկան նույնպես հաստատեց, որ Մանե Հակոբյանը Ծրագիր է ներկայացրել ՀԱԿ գիտության հանձնաժողովում:

Լրատվական կայքի լրագրողին Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ դա իր գաղափարներն են, ինքը հաճախում էր ՀԱԿ-ի գիտության հանձնաժողով և մի կին կար, ով լսում էր, հետո գնում, գրանցում իր անունով: Փաստերն, ընդհանրապես, դիտավորյալ խեղաթյուրված են: Դատաքննության ընթացքում հաստատվեց և վկաները հաստատեցին, որ  Բագրատյանն ընդհանրապես այդ հանձնաժողովի նիստերին չի մասնակցել, կամ եթե անգամ մասնակցել է, Մանե Հակոբյանի հետ համատեղ երբեք չի մասնակցել նիստերին:  Երկրորդ՝ Բագրատյանն ասում էր և հետագայում իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 2010 դեկտեմբեր ամսին Մանեն գնացել, գրանցել է այդ Ծրագիրը և այլն: Մանե Հակոբյանն իր Ծրագիրը ի պահ է հանձնել «Հայհեղինակին» 2010 թ. ապրիլի 30-ին: Հետաքրքրական է նաև ատասխանող կողմի հակընդդեմ հայցը՝ ասում են՝ մենք չենք արել, պատասխանող չենք, բայց հակընդդեմ հայց են ներկայացնում: Դրա  հիմքում դրվել էր ընդամենը մեկ էլեկտրոնային նամակ՝ Հարություն Կարապետյանն իր կողմից մի քիչ փոխած, մի քիչ ավելացրած գիտության ծրագիրը նամակով ուղարկում է Հրանտ Բագրատյանին, նա էլ նույն նամակն ուղարկում է, այսպես կոչված՝ forward է անում Մանե Հակոբյանին՝ ասելով՝ ահա Հարութենց ծրագիրը, որ ներկայացնում եմ քեզ, խնդրում եմ հայտնիր քո կարծիքը: Մանեն իր հերթին նամակ է գրում Բագրատյանին՝ ասելով՝ դա Հարութենց ծրագիրը չէ, դա իմ ուղարկած ծրագիրն է, իրենք կոսմետիկ փոփոխություններ են արել, որին դեմ եմ, եթե դուք այսպես պետք է անեք, ես դուրս եմ գալիս այս խաղից: Երևում է, որ  այդ ֆայլը ստեղծված է Մանե Հակոբյանի կողմից, նույնիսկ ֆայլի անունն էլ չէր փոխվել, գրված էր՝ «Մանեգիտության ծրագիր»: Հարություն Կարապետյանը միամիտ-միամիտ հաստատեց, որ, այո, դա Մանեի ուղարկած ֆայլն է, վրան աշխատել եմ, բայց ես փոխել եմ այսքան տոկոս: «Կարուսելը» սարքում են, որը մենք դատարանում բռնել ենք:

 

- Արդյոք գործով չկայի՞ն  հաշտության  եզրեր:

- Հաշտության համաձայնության առաջարկ արվեց դատարանի կողմից: Մանեն հայտարարեց, որ մի պայմանով համաձայն կլինի հաշտության համաձայնության, եթե պատասխանող կողմը կոնկրետ փոխհատուցում տա վնասների դիմաց: Մանեն, իմիջիայլոց, պատրաստվում է նաև վնասների փոխհատուցում  պահանջել:

 

Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի

Օրիգինալ հոդվածը՝ Հրանտ Բագրատյանին հաղթած գիտնականը հնարավոր է պահանջի վնասների փոխհատուցում © «Փաստինֆո»

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21