Հանդիպում-քննարկում Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական գրասենյակում

2014թ-ի մարտի 21-ին Կոնցեռն-Դիալոգի թիմը ընկերության գրասենյակում կազմակերպեց հանդիպում-քննարկում իրավաբաններին ընթացիկ աշխատանքներում հանդիպող տարբեր խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ: Այսպիսով իրավաբանները ստանում են փորձի փոխանակում՝ միմյանցից սովորելով նոր քայլեր և հմտություններ տարբեր իրավիճակներում հաճախորդների շահերը պաշտպանելու հարցում:

ՀՀ Փաստաբանական դպրոց հիմնադրամի ունկնդիրները ևս հրավիրված էին հանդիպում-քննարկմանը: Նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են սկսնակ փաստաբանների համար և Ընկերությունը ջանք չի խնայում նրանց ներգրավելու նմանատիպ հանդիպումներին, քանի որ տարբեր իրավիճակներում մեր ընկերության փորձառու փաստաբանների աշխատելաոճը և ձեռնարկած քայլերն ու հմտությունները կօգնեն նրանց նման խնդիրների լուծումը հեշտությանբ գտնելու հարցում:

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21