Հանդիպում Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի կլինիկայի ուսանողների հետ

2014թ. ապրիլի 1-ին Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը աշխատանքային իրավունքի թեմայով հանդիպում-քննարկում կազմակերպեց Հայաստանում Ֆրանսիական համալսարան իրավաբանական կլինիկայի ուսանողների հետ: Իրավաբանական կլինիկայի ուսանողները քննարկեցին իրական դատական գործ, որտեղ նրանք հնարավորություն ունեցան ինքնուրույն լուծումներ առաջարկել որպես պատասխանող կողմ: Հանդիպումը վարում էր Սեդրակ Ասատրյանը: Կլինիկայի աշխատանքներին մասնակցում էր նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական կլինիկայի ղեկավար Գարեն Նազարյանը:

Մեր գրասենյակում առաջին անգամ էր նմանատիպ հանդիպում կազմակերպվում, բայց այս փորձը շարունակական է լինելու:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21