«Իրավական շաբաթ» #25 («Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների թեմայով)

«Ավելացված արժեքի հարկի շեմը պետք է փոխվի. 58 միլիոնը շատ ծիծաղելի ցածր շեմ է», _ առաջարում է Սեդրակ Ասատրյանը

«Իրավական շաբաթ» #25-ն անդրանդարձել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխություններին, որը փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեություն ծավալող բազմաթիվ քաղաքացիների դրդել է բողոքի ակցիա կազմակերպել Կառավարության և Ազգային ժողովի դիմաց:

 

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանի կարծիքով՝ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների արդյունքում խեղաթյուրվել է մայր օրենքի գաղափարը: 2012թ.-ին, երբ օրենքն ընդունվեց, այն միտված էր փոքր և միջին բիզնեսին ազատ գործելուհնարավորություն տալուն: «Օրենքի հիմնավորումների մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ շրջանառության հարկը մտցվում է, որպեսզի ձեռքբերման փաստաթղթերի հաշվառում չկատարվի», _ հիշեցնում է պարոն Ասատրյանը:

 

Խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահե Էմֆիաջյանի առաջարկած՝ հարկատեսակների փոփոխության գաղափարը, որը տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կտար ընտրել, թե որ հարկատեսակով են նախընտրում հարկվել, տարբերակներից մեկն է: Սակայն Սեդրակ Ասատրյանը կարծում է, որ կան այլ, ավելի պրակտիկ և դաշտն արդյունավետորեն կարգավորող մեխանիզմներ: «Ավելացված արժեքի հարկի շեմը պետք է փոխվի. 58 միլիոնը շատ ծիծաղելի ցածր շեմ է: Շեմն առնվազն 100 միլիոն պետք է լինի, որ գերփոքր բիզնեսն ԱԱՀ-ի դաշտից ընդհանրապես դուրս գա: Դրանից հետո կարելի է մինչև 100 միլիոնը պահել շրջանառության հարկի տակ», _ առաջարում է փաստաբանը:

 

Տեսանյութը՝ © «Իրավական շաբաթ» #24, 0:00 - 4:03

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21