«Իրավական շաբաթ» #24 (Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների թեմայով)

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ

2014թ. հոկտեմբեր ամսին շրջանառության մեջ դրվեց հասարակական կազմակերպությունների ֆինանսաական կայունությանն ուղղված ֆիանանսական փաթեթը: Այս խնդրի լուծումը կարևոր խթան է քաղաքացիական հասարակության զարգացման և անկախացման համար: «Հասարակական կազմակերպությունները պետք է կարողանան իրենց իսկ ծառայությունների հաշվին գումար վաստակել», - պնդում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Արդարադատության նախարարի նախկին տեղակալ, ներկայումս «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր Արամ Օրբելյանը փաստեց, որ օրենսդրական դաշտը կարգավորման փուլում է գտնվում: «Երբ ես նախարարությունում էի, շրջանառվել էր հայեցակարգը, և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը պատրաստ էր շրջանառության մեջ դրվելու համար: Այս փոփոխությունները բավականին կբարելավեն միջավարյրը, որում գործում են հասարակական կազմակերպությունները: Դա չի նշանակում, որ վաղն արթնանալու ենք և ունենալու ենք լրիվ ուրիշ քհկ-ներ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, բայց դա նշանակում է, որ առնվազն հնարավորություն է ընձեռնվելու, որ ունենանք մի քիչ ավելի լավ գործող, մի քիչ ավելի օպտիմալ, արդյունավետ գործող կազմակերպություններ, որոնք հնարավորություն կունենան մի քիչ ավելի լավ լուծել իրենց ֆինանսական կայության խնդիրները, ավելի էֆեկտիվ աշխատել շահերի պաշտպանության ոլորտում»:

 

Տեսանյութը՝ © «Իրավական շաբաթ» #24, 3:05 րոպեից սկսած

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21