«Իրավական շաբաթ» #17 (տնտեսական հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն սահմանելու հետ կապված խնդիրների վերաբերյալ)

«Անբարեխիղճ տեսուչի ձեռքից որպես կանոն տուժում է բարեխիղճ ու պարտաճանաչ հարկատուն ու հայտնվում ճաղերի հետևում», - Սեդրակ Ասատրյան

2014թ. մայիսի 31-ին «Իրավական շաբաթի» 17-րդ թողարկումը ներկայացրեց տնտեսական հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն սահմանելու հետ կապված խնդիրները՝ անդրադառնալով «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, իրավական ոլորտում բիզնեսի խորհրդատու պարոն Սեդրակ Ասատրյանի դիտարկումներին.

ՀՀ Կառավարությունը որոշել է հստակեցնել տնտեսական հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն սահմանող նորմերը՝ ապահովելով քաղաքացիական, վարչական ու քրեական պատասխանատվության հավասարակաշռված վարչական կարգավորումներ:

Սակայն այսպիսով գործող իրավակարգավորման պայմաններում բիզնեսի համար անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել:

 

Սեդրակ Ասատրյանի կարծիքը միանշանակ է. «Հարկերից չարամտորեն խուսափողներին պետք է պատժել: Սակայն պրակտիկան այլ բան է հուշում. անբարեխիղճ տեսուչի ձեռքից որպես կանոն տուժում է բարեխիղճ ու պարտաճանաչ հարկատուն ու հայտնվում ճաղերի հետևում: Այլ կերպ ասած՝ քրեական ու վարչական իրավակարգավորումները իրար են խառնվել, ստեղծվել է մի գործիքակազմ, որում քրեականը մնացել է ռեզերվում, վարչականով են առաջնորդվում: Տեսուչն ակտը գրում է, ակտի դեմ բողոքարկելուն զուգընթաց պետությունը քրեական գործիքով սկսում է ճնշել»:

Եթե պետությունը որոշել է տնտեսական հանցագործությունների դեմ քրեական պատասխանատվություն սահմանելով պայքարել, ապա  պետք է հանվի քրեական պատասխանատվությունից ազատող նորմը՝ պատճառված վնասը, տույժերն ու տուգանքները վճարելու դեպքում: Եթե ոչ, ըստ Սեդրակ Ասատրյանի, մեկ տարբերակ էլ կա. «Մենք առաջարկում ենք, որ դա վերածվի վարչական, մաքուր վարչական պատասխանատվության:

 

Եվ երբ ինչ-որ լուրջ ու կրեատիվ մեխանիզմներով պետությունը կկարողանա նցազեցնել տնտեսական հանցագործությունների քանակը, այն ժամանակ կարելի էր քրեականն ավելի խստացնել»:

Այն, որ Կառավարության ծրագրով կարևորվել է խնդիրը, լավ է: Իսկ թե ինչպիսիս լուծում կտրվի, պարզ կդառնա 2015թ. հունիսի 15-ին: Հենց այդ օրը քրեական օրենսգրքի նոր նախագիծը կհանձնվի Արդարարադատության նախարարութուն:

 

Տեսանյութը © Iravaban.net

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21